«Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարում ողջ մնացած իսրայելցին փնտրում է եղբորը
Աշխարհ
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծված «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարում ողջ մնացած, այժմ Իսրայելում բնակվող 72-ամյա թոշակառու Մենակեմ Բոդները փնտրում է իր երկվորյակ եղբորը, ումից նա բաժանվել է 38 տարի առաջ, երբ փրկվել էր նացիստական Գերմանիայի օսվենցիմյան «մահվան ճամբարից», գրում է Lifenews-ը:
Միակ բանը, որը կարող է օգնել գտնել նրա եղբորը, ճամբարում եղբոր ձեռքին արված А-7734 հերթական համարով դաջվածքն է:
Երկու եղբայրները 1944թ. մայիսին հայտնվել էին Լեհաստանում՝ գերմանացիների կազմակերպած համակենտրոնացման ճամբարում: Նրանց հրեական ընտանիքն առևանգվել էր ֆաշիստների կողմից՝ Հունգարիայում: 4-ամյա եղբայրներին բաժանել էին ծնողներից և ուղարկել ճամբար՝ «Օսվենցիմ»–ի լաբորատորիաներում բժշկական փորձաքննությունների համար «փորձանյութ» օգտագործելու նպատակով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)