Մինչ այսօր գրանցվել է մահացության 3 դեպք. Դերենիկ Դումանյան
Հայաստան
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հանրապետությունում վերջին շրջանում գրիպի իրավիճակին, ասաց, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, և անհանգստանալու պատճառ չկա:
«Վերջին շաբաթվա հետազոտությունների տվյալներով՝ դեպքերի մեջ հիմնականում գրիպի բ տեսակն է գերակշռում, և ամենացավալին այն է, որ ավելի շատ փոքրահասակ երեխաներն են հիվանդանում»,-ասաց Դումանյանը` հավելելով, որ մանկապարտեզների գործունեությունն ամենօրյա մոնիթորինգի տակ է, և յուրաքանչյուր մանկապարտեզ ամենօրյա հսկողության է ենթարկվում:
«Բավարար քանակով դեղորայք ունենք և ամբողջն անվճար ենք բաց թողնում: Այսօր մեր վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 31 հիվանդ կա պառկած, բոլորի վիճակը բավարար և միջին ծանրության է»,-ասաց Առողջապահության նախարարը:
Վերջինիս խոսքերով` մինչև այսօր գրանցվել է մահացության 3 դեպք։ «Մեկ երեխա մահացել է Արծվաբերդ գյուղում: Մասնագետները նշում են, որ դա ևս գրիպ էր: Ամեն ինչ վերահսկվում է, և խուճապի պատճառ չկա: Սա սեզոնային գրիպ է։ Ընդհանրապես, մեր հանրապետությունում միշտ դեկտեմբերից մարտ ամիսներին այսպիսի գրիպային դեպքեր լինում են, և այս անգամ մենք ընդամենը այս մասին բարձրաձայնեցինք»,-ասաց Դերենիկ Դումանյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին