Մանկատան շրջանավարտները բնակարան են ստացել
ԱՐԽԻՎ
Վերջերս մանկատան 6 շրջանավարտներ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով վերջինիս աջակցությունն իրենց իրավունքների պաշտպանության հարցում:
Մանկատնից դուրս գալուց հետո արդեն 6-7 տարի է անցել, սակայն նրանց բնակարանային ապահովման հարցն առ այսօր լուծված չէ, իսկ համապատասխան գերատեսչությունը հստակ տեղեկություն չի տրամադրում' երբ կլուծվի:
Պաշտպանը մանկատան շրջանավարտների խնդրի կապակցությամբ գրություն էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից, ի պատասխան, հայտնել էին, որ Պաշտպանին դիմած մանկատան շրջանավարտները ընդրգկված են բնակարանային ապահովման ծրագրում և նրանց առաջիկայում կտրամադրվեն սոցիալական բնակարաններ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:
Երեկ Պաշտպանի աջակցությանը դիմած մանկատան շրջանավարտները հայտնել են, որ 5 հոգի արդեն Պաշտպանի միջամտության արդյունքում ստացել են բնակարան, իսկ 6-րդ շրջանավարտի բնակարանային հարցը կլուծվի մոտ ժամանակներս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)