ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմին Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել 

Միշոն հարևանություն չի անում

Հասարակություն

«Զգուշացիր հարևաններից» խորագրի շրջանակներում ներկայացնում ենք, թե ինչպիսի հարևան կարող են լինել շոու-բիզնեսի արական սեռի ներկայացուցիչները. նրանցից առաջինը ռեփեր Միշոն է: Միշոյի հարևաններից հետաքրքիր էր պարզել՝ ինչպիսին էր ռեփերը մանկության տարիներին, ինչպիսին է այսօր և արդյոք լա՞վ հարևան է՝ փորձեցինք ճշտել նրա դրկիցներից, ինչպես նաև իմանալ՝ արդյոք նա էլ ազատ ժամանակ բակի տաղավարում նարդի կամ բլոտ խաղո՞ւմ է, թե՞ գերադասում է իր սեփական ակումբն ու այնտեղ հավաքվող հարազատ դեմքերի ընկերակցությունը:

Նոր նորքի 7-րդ զանգվածի բարձրահարկ շենքերից մեկի վեցերորդ հարկում բնակվում է «Հայ թիմի» ներկայացուցիչ Միշոն՝ ծնողների և եղբոր՝ Դավթի հետ: Ժամանակին այդ շենքում են բնակվել նաև ջազմեն Լևոն Մալխասյանը, ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Իսկ ընդհանրապես Նոր նորքի 7-րդ զանգվածում՝ չնայած քաղաքի կենտրոնից կտրված լինելուն, բավականին հայտնիներ կան. օրինակ՝ «Հայ թիմի» Համոն, «Հայլուրի» հաղորդավարուհի Սոնա Թորոսյանը և այլք:

Պարզվում է՝ Միշոյի երկրպագուհիները շատ լավ գիտեն երգչի տան հասցեն և երբեք այն չեն շփոթում հարևանների հասցեների հետ:
Միշոյենց բակում պատահած առաջին իսկ բնակչից փորձեցի տեղեկանալ՝ ճանաչո՞ւմ է ռեփերին, որին ի պատասխան հարևանուհին ասաց. «Անձամբ չենք շփվում, ոչինչ չեմ կարող ասել: Պարզապես գիտենք, որ մեր շենքում է բնակվում»: Իսկ երբ բակում խաղացող մի երեխայի հարցրեցի՝ սիրո՞ւմ ես Միշոյին, անմիջապես պատասխանեց՝ չէ:

Միշոյի հարևաններից տիկին Զարիկը անմիջապես սկսեց պատմել երգչի մանկությունից՝ նշելով, որ այժմ այնքան էլ շատ չի տեսնում նրան: «Շատ լավ երեխա էր, շատ էինք սիրում, պահում էինք: Իմ երեխաների նման սիրում էի, եթե մի օր չէինք տեսնում, կարոտում էինք»,- ասաց Զարիկ տոտան: Իսկ նրա որդի Գրիգորը, ով ավելի շատ Միշոյի հետ շփվում է դրսում, նույնպես հիշեց Միշոյի մանկությունը: «Մենք շատ լավ մանկություն ենք ունեցել. բակում շատ էինք խաղում: Մենք էլ ենք խաղացել ավազով, քարերով, մենք էլ ենք կռիվ արել,- պատմեց Միշոյի մանկության խաղընկեր Գրիգորը՝ շարունակելով-, այժմ միայն բակում ենք հանդիպում, երբ Միշոն երեկոյան ուշ տուն է գալիս, մենք էլ բակում ենք լինում, կանգնում ենք, զրուցում: Հարևանութjուն անել չի հասցնում, շատ զբաղված է և հաճախ տանը չի լինում»:

Տիկին Զարիկը նշում է, որ Միշոյին շատ է սիրում, բայց ռեփ ընդհանրապես չի լսում: «Ոչ մի կապ չունի, թե նա ինչ է երգում, դեռ մանկուց էլ շատ եմ սիրել նրան»,- ավելացրեց նա:

Երգչի տան դիմացի հարևանուհի տիկին Մարիամն ու իր աղջիկն էլ՝ Կարինեն, նույնպես պատմեցին՝ թե ինչպիսին է Միշոն տանը, հարևանների շրջապատում: «Երբ Միշան փոքր էր ու իրենց տուն էի մտնում, միշտ տեսնում էի, որ մայրը՝ Ալլան, նրա ու եղբոր՝ Դավթի համար հեքիաթ է կարդում: Շատ լուրջ երեխա էր. սիրում էր կարդալ, նաև բանաստեղծություններ էր գրում»,- ասաց տիկին Մարիամը, իսկ Կարինեի խոսքերով՝ Միշոն արդեն 14-15 տարեկանում երգեր էր գրում: «Այդ ժամանակ ես Բրյուսովի անվան համալսարանում էի սովորում, իսկ Միշոն նաև անգլերեն երգեր էր գրում: Ամեն անգամ բերում էր, որ տեսնեմ՝ ամեն ինչ ճի՞շտ է գրված. հետո էլ ասում էր՝ արի Շեքսպիրի նման ձևավոր գրենք»,- հիշեց Կարինեն: Տիկին Մարիամը պատմեց նաև, որ Միշոն պատանեկության տարիներին բասկետբոլի և լողի է հաճախել. «Միշտ գալիս և ամուսնուս ասում էր, որ միասին գնան մեր բակի խաղադաշտում բասկետբոլ խաղան»:

Հարևանուհու պատմելով՝ երբ առաջին անգամ Միշոյին տեսել են հեռուստաեթերով, անմիջապես նրանց տուն են վազել: «Մեզ համար մեծ անակնկալ էր՝ չգիտեինք և չէինք սպասում. առաջին երգը «Հարազատ քուչան» էր, երբ լսեցինք՝ հասկացանք, որ դա մեր բակի, շրջապատի մասին է»,- ասաց Կարինեն:

Ըստ տիկին Մարիամի՝ Միշոն շատ էր սիրում նոր թխած հաց: «Ամեն անգամ, երբ նոր հաց էի թխում, անպայման նրա համար պահում էի: Միշտ ասում էր՝ Մարիամ տոտա, ոչ մի հաց քո թխած հացից համով չի»,- ժպտալով վերհիշեց հարևանուհին:

Պարզվում է՝ Միշոյի երկրպագուհիները դիմացի հարևանուհու տուն նվերներ են բերում, որոնք Մարիամ տոտան սիրով փոխանցում է երգչին: «Վերջին անգամ կոնֆետների հավաքածու և նամակ էին բերել: Այն օրն էլ երկու երեխա էին եկել, որ Միշոյին տեսնեին. նրանցից մեկը Ապարանից էր և փոձում էր Միշոյի մասին տեղեկություններ իմանալ՝ ընկերուհի ունի, թե՝ չէ»,- պատմեց տիկին Մարիամի աղջիկը՝ Կարինեն:
Մարիամ տոտան պատմեց նաև, որ երբ վերջերս Միշոյին հեռուստատեսությամբ ուղիղ եթերի են հրավիրել, այդ օրը մայրն արդեն աշխատանքի է գնացած եղել, իսկ երգիչը արդուկած վերնաշապիկ չի ունեցել, բայց և ամաչել է դիմել ամենամոտ հարևանուհուն: Ստիպված Միշոյի մայրն է զանգահարել ու խնդրել՝ արդուկել տղայի վերնաշապիկը: «Միշայի մայրը զանգեց, ասում է՝ կգնա՞ս Միշոյի համար մի հատ վերնաշապիկ արդուկես: Ես էլ, բնականաբար, կատարեցի հարևանուհուս խնդրանքը. երկու վերնաշապիկ արդուկեցի, դրանցից մեկն էլ «Ֆորտ Բոյար»-ից էր բերել: Մի քանի ժամ անց տանը հեռուստացույց էինք նայում ու լրիվ մոռացել էինք Միշայի ուղիղ եթերի մասին: Հենց եթերում հայտնվեց Միշան, բացականչեցի՝ վաա¯այ, էսօր էս վերնաշապիկից եմ արդուկել…»,- ծիծաղելով պատմեց հարևանուհին:
Մարիամ տոտայի թոռնիկը՝ Արտյոմը, նույնպես մասնակցում էր մեր զրույցին: Երբ նրան հարցրի' Միշոյին տեսնելիս հետը շփվո՞ւմ է, պատասխանեց. «Երբ ինձ տենում ա, ասում ա՝ բա ե՞րբ ես ամուսնանալու»:

Հարևանուհիների խոսքերով՝ ժամանակ առ ժամանակ Միշոյի հյուրերն են լինում «Հայ թիմի» մյուս ներկայացուցիչները՝ DJ Սերժոն, Համոն և այլք:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն
Ամենադիտված