Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Հաղթահարելով գեղեցիկ բառի խարդավանքը՝ նա հասավ ճշգրիտ բառի գեղեցկությանը. Մաթևոսյանը՝ Բակունցի մասին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի՝ Ակսել Բակունցին նվիրված «Ղողանջ՝ համազանգի արձագանքով» /տես նաև`«Նա գահաժառանգ էր ծնվել. Հրանտ Մաթևոսյանը՝ Մինաս Ավետիսյանի մասին», «Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց» դիմանկար-հոդվածը, որը տպագրվել է 1969 թվականին (հունիսի 20) «Գրական թերթ»-ում:

Հայ դպրության մեջ Սյունիքը հազար հինգ հարյուր տարի հերոսանում էր, դավաճանում էր, իմաստնանում էր, դառնում էր միջնաշխարհ, կուսաշխարհ, մենաշխարհ և սակայն մնում էր հայոց աշխարհագրական բազում աշխարհներից մեկը։ Հետո Սյունիքով անցավ Ակսել Բակունցը, և այդ երկիրը բնակեցվեց զարմանալի թախծոտ, սրամիտ և արդար մարդկանց մի մեծ բազմությամբ.- Դիլան դայու երկար կյանքի համար միջնասյուն է դարձել եղած, անցած-գնացած մի կին, դարձել է, որովհետև եղել է միակը, և նրա ապրած այդ միակ օրը շաղախված է արյամբ. որսորդ Ավու հուշերի հովիտներում ապրում է կյանքի դաժան հրճվանքը՝ մի կապուկ ցախի համար կռիվը արջի հետ. Սաքանը քաղաքաբնակ կնոջ մերկ ազդր է տեսել և այլևս չի տեսնելու. Վանդունց Բադին մի անգամ հպարտացավ որդիով, գրեթե խրոխտացավ և ահա դարձյալ մտել է փայտի շալակի տակ, որդուն սպանել են. ծառի՛ պես, խոտի՛ պես, անմռունչ անասունի՛ պես հողից աճեց Պետին, մի անգամ թաքուն հրճվեց՝ երբ տուն ու կին ունենալու միտքը խլրտաց նրա երակներում, և ահա որպես հնձած խոտ անշշուկ ընկել է և իր ավիշն ու ոսկորները վերադարձնում է հողին, իսկ Խոնարհ աղջիկը գրեթե մեղսավոր է, քանի որ ուսուցիչը կպել է նրա ձեռքին և ասել «Խոնարհս...», և գյուղից հեռանալիս ուսուցիչը ձորի գլխից ձեռքով է արել դեպի արտը, ուր Խոնարհը կանգնել էր՝ ձեռքին քաղհանի բիրը, կարմիր կակաչ և մոլախոտի մի կապ. «Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա». հետո անցավ տասներկու տարի, «դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները։ Խոսում էին հողի մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս։ Այս տարվա ժանտախտից էին խոսում։ Շատ կովեր են սատկել, ոմանք ցել անելու եզ չունեն։ Հետո ինձ մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտքերը բոբիկ, ոտքերի կաշին ճաքճքած։ Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա։ Նրանք մերթ ինձ էին նայում, մերթ մորը։

Կինն արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում, մինչև հունձը։
- Հետո մի ճար կլինի,- ասաց։
Ամուսինն անցյալ տարի էր մեռել։ Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը։ Իսկ տանն ուրիշ աշխատող չկա։
Ես ճանաչեցի Խոնարհին։ Բայց չգիտեմ նա ինձ ճանաչե՞ց...»։
Չճանաչեց։ Բակունցյան հերոսները մեկ անգամ են «ճանաչում»։ Եվ ակսելյան աշխարհի այս բոլոր բնակիչների ճակատին գրած է. ճաշակելով ճաշակեցի զսակավ մի մեղր և ահա մեռանիցեմ։

Նա գյուղատնտես էր և լրագրող. ուսուցանում էր, թե ինչպես է հարկավոր խնամել վիկի ցանքսը և համրում էր, թե քանի մարդ ու գյուղ է մնացել հին խաչքարերի ու մատուռների երկրում եղեռնից ու քաղաքացիական կռիվներից հետո. նրա ակնարկները երբեմն ֆոտոմեղադրանքներ էին, երբեմն օգնության կանչեր, հաճախ՝ կծու ֆելիետոններ և նրանցում կարծես թե չկար ինքնանկարող արվեստագետը «Զսակավ մի մեղրը» ոչ թե գեղագիտական սկզբունք էր, այլ ժամանակի իրականության ճշգրիտ պատկեր։ Դժվար կյանք - լավի կարոտ - դժվար կյանք - խորտակված կարոտ փշալարն իր մեջ էր հավաքել բնորդների մի մեծ բազմություն, որ իր ժամանակագրին ու կենսագրին պարտադրում էր իր կյանքի վերուվարումների հետագիծը։ «Զսակավ մի մեղրի» գեղագիտական «շատությունը» վրա հասավ որպես կուտակված կենսափորձի ինքնաբուխ ժայթքում՝ տեղափոխվելով բնորդների կենսագրության ոլորտից արձակագրի պոետիկայի ոլորտ։ Դա միջավայրի և անհատի, միջավայրի և «դեպքի» եթե ոչ հակադրման, ապա գոնե անհարիրության գեղագիտությունն էր՝ երբ միջավայրը իրենով, ինքնին «չուզենալով» ցայտունացնում է անհատի և «դեպքի» գույնը, նրանց դարձնելով կենտրոն, միակ, անկրկնելի։ Դա բացարձակ սև ֆոնի վրա սպիտակ կետի գեղեցկությունն է, կամ, իր բառերով՝ «մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում, կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ»։

«Խոնարհ աղջիկը» սիրո մասին է։ Ես հավակնում եմ ընդգրկել ամբողջ այն բառամթերքը, որով շրջապատված է «մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին» նախադասությունը այո՛, հենց նախադասությունը. ձմեռ, վիզը ծուռ որսորդ, հիշողությունը թուլացած ծերունի, ցեխ, աղբաջուր, երեխաներ, շարականի գիրք. «հայրը գնում էր առջևից՝ չոր ցախի կապը շալակին», «մյուսների պես ճուտիկն էլ մոտեցավ ձեռք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, ճուտիկը փաթաթվեց ծնկներիս»,- մի խոսքով՝ հին գյուղ, հին գյուղի ձմեռ, գորշություն, «ութ-տասը տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին», և այդ գորշության շնորհիվ գեղեցկություն ու սեր դարձող մի Խոնարհ աղջիկ, որ «մի քիչ հեռու կանգնել էր՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին»։ Շրջանառության մեջ չեն դրվել սիրել բառը և աղջկա նկարագրական գովքը. այդպես՝ մեր հին շինարար-վարպետները վանքերի համար ոչ թե վիթխարի ու բազում զանգեր էին անում, այլ զգայուն արձագանքիչներ. ոչ թե նախշազարդում էին վանքերն ու իջևանատները, այլ միակ զարդը հնչեցնում էին զարդախմբերի ուժով։ Բակունցն այդ վարպետների զուգահեռ սկիզբն է մեր արձակի մեջ։

Հաղթահարելով գեղեցիկ բառի խարդավանքը, նա հասավ ճշգրիտ բառի գեղեցկությանը, ավելին՝ վրիպած բառի ճշգրտությանը։ Հաղթահարելով բուն նյութին, կարևորին, կենտրոնին, կորիզին կարճ ճանապարհով հասնելու խարդավանքը, նա վրիպած բառերով պատմեց երկրորդականի, կողմնակիի, քչի, ոչ էականի, արձագանքի մասին, և այդ պատմությունները այսօր մեզ համար երկու տասնյակի հասնող գլուխգործոցներ են, քանի որ անպտուղ չորացած կանայք պատերազմի մասին շատ ավելի են ասում, քան ինքնաթիռ-ռումբ-տոննա-բանակներ համապարփակ նկարագրությունը։ Պաուստովսկու՝ այլ գալակտիկաներից վերադարձող աստղագնացը մեր վիթխարի հողագնդից հիշում է սամիթի բույրը արևի տակ։ Բակունցի գործերում «հիշատակվում է» ահա հենց այդ կարևոր երկրորդականը, հենց այդ երկրորդական մնայունը։ Քչի այդ շատությունը, անշարժության այդ թափը հիշեցնում է Սանահինի կամրջի բարձրաքանդակ առյուծները. այդ առյուծները, կամրջի որձաքարե բազրիքներին, ճապաղված դարան են պահել. նրանք քար են, բայց և ոստյունի պատրաստ առյուծ։

Չարենցի զգայուն աչքը նրա գյուղագրության, գյուղանկարագրության, ակնարկների, թղթակցությունների, ձախողումների և շուրջ քսան բացարձակ գլուխգործոցների միջից առանձնացրել է այն մնայունը, ինչի համար որ մենք հիմա նրան մեծ ենք համարում.


... Եվ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան...

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված