Այցելություն Եղեգնաձոր
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Վայոց ձորի տարածքային գրասենյակի աշխատակիցները մարտի 18-ին այցելել էին Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամաս, որտեղ հիմնականում բնակվում են փախստականներ:
Թաղամասում խնդիրները բազմաթիվ են. ճանապարհներն անբարեկարգ են, կան տրանսպորտային որոշ խնդիրներ, բնակիչները հիմնական աշխատանք չունեն, ապրում են թոշակների ու նպաստների հաշվին:
Աշխատակիցների հետ զրույցում բնակիչներն իրենց դժգոհությունը հայտնեցին առողջապահական հիմնարկներից, որտեղ նորմալ սպասրկաման որակ ապահովված չէ, անչափահաս երեխաների բուժօգնության համար անհարկի գումարներն են պահանջում:
Խնդիրները Նորավանում բամաբնույթ էին և տարածքային գրասենյակի աշխատակիցները բնակիչների խնդիրներին ընթացք տալու համար, բացի տեղում տրվող իրավական խորհրդատվությունից, հրավիրեցին Վայոց ձորի տարածքային գրասենյակ:
Հանդիպման ավարտին թաղամասի բնակիչների բաժանվեցին Պաշտպանի գործեունեության մասին պատմող տեղեկատվական թերթիկներ և թեժ գծի բուկլետներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը