Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսով 

Ավետ Բարսեղյան. «Սիրո վերջնական գաղտնիքն ինձ համար բացահայտված չէ»

Հասարակություն

Ավետ Բարսեղյանի հեղինակած երգերը շատերին են հուզում: Իր այս երիտասարդ տարիքում նա կարողացել է շատ գեղեցիկ բնորոշել սերն ու հայրենիքը: ArmStar.am-ը զրուցել է նրա հետ սիրո, կանանց և նրա ապագա կնոջ մասին:

Ավետ, Դուք երիտասարդ, համակրելի տղամարդ եք, սերը գովերգող ու սիրո մասին գրված բազմաթիվ երգերի հեղինակ, ինչպե՞ս է, որ մինչ օրս չեք ամուսնացել և որքան ինձ հայտնի է ընտրյալ չունեք:

Անկեղծ՝ չգիտեմ, թե ինչու է այդպես, գուցե այն պատճառով, որ այդ միակը դեռ չկա, կամ եղել է, ես չեմ նկատել, կամ էլ չի ստացվել: Ընտրյալ հիմա չունեմ, սրտումս թագուհի չկա: Չնայած գիտեմ, որ եթե լինի, ինձ համար նա միակն ու անկրկնելին կլինի: Ես սիրառատ մարդ եմ և ամեն անգամ սիրահարվելիս տրվում եմ ամբողջ ուժով: Ինչպես գրել եմ Էրիկի երգում՝ «Առաջին ու միակ» -ում ՝ «Դու ամբողջն ես իմ, այլ ոչ թե կեսը»:

Ո՞վ է Ձեզ ոգեշնչում սիրո մասին այդքան գեղեցիկ երգեր ստեղծագործելիս:

Կին էակը: Առհասարակ մարդը՝ իր պարզ և բարդ բնավորությամբ, կյանքը: Իմ հեղինակած 600 երգերի մեծ մասը տղամարդու և կնոջ սիրո մասին է , ունեմ նաև հայրենիքի, մայրաքաղաքի մասին երգեր, նաև Էջմիածնի հիմնը: Բայց սիրո վերջնական գաղտնիքն ինձ համար բացահայտված չէ, եթե բացահայտվի, ինձ թվում է՝ էլ անելիք չեմ ունենա, չնայած գրել եմ «Երջանկության գաղտնիք» երգը, որտեղ ներկայացրել եմ երկու բայ, որոնք ամփոփում եմ այդ գաղտնիքը՝ սիրելը և սիրված լինելը:

Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, աղջիկը, որ գրավի Ձեր ուշադրությունը:

Ինձ համար կարևոր չէ, թե ինչ գույն կունենան նրա աչքերը: Ես 32 տարեկան եմ, այնքան էլ հիմար չեմ, որ նմանատիպ չափանիշներով շարժվեմ: Ես իդեալական կին չեմ փնտրում, ես փնտրում եմ լուսավոր էակ:

Հարցազրույցներից մեկում ասել եք, որ չկա հաջողության բանաձև, կա միայն ներդաշնակություն: Դուք գտե՞լ եք Ձեր ներդաշնակությունը:

Փառք Աստծո, որ ես այս տարիքում գտել եմ ներդաշնակության բանաձևը՝ այն, որ սիրված եմ, սիրում եմ, իսկ դա մի օր կհանգեցնի նրան, որ իմ կողքին կհայտնվի այն լուսավոր էակը, որի մասին ես այդքան գրել եմ, որովհետև ամեն երգում, ինչքան էլ դա ինչ-որ պատմություն ներկայացնի, լինի դիմացինի մասին, միևնույնն է, ես իմ տեսանկյունն եմ արտահայտում ու այդ անկյան մեջ ես իմ տեսածն եմ գրում: Առհասարակ ներդաշնակության բանաձևի բոլոր բաղադրիչները տեղավորվում են սեր բառի մեջ:

Վստահ եմ, որ շատ երկրպագուներ ունեք, նրանք Ձեզ երբևէ անհանգստացրել են:

Բացարձակ, նրանք միայն ինձ հանգստացնում են: Շփվում եմ նրանցից շատերի հետ, հանդիպում եմ: Ես նորմալ մարդ եմ, և իմ մեծամտության մասին լեգենդները չեն համապատասխանում իրականությանը:

Ստացել եք նամակներ, սիրո խոստովանություններ և եթե այո, ապա ինչպե՞ս եք արձագանքել:

Շոյվել եմ մինչև հոգուս խորքը:

Գրում եք երգեր սիրո մասին, բազմիցս նշել եք, որ կյանքում ամենից շատ Ձեզ ուրախացնում է սերը: Սեր միայն կնո՞ջ հանդեպ:

Առհասարակ այդ զգացողությունը… երբ մարդ սերը կրում է իր բնավորության, իր հոգու և մտքի մեջ, կյանքը նրա համար դառնում է ավելի թեթև, լուսավոր: Դա իդեալականին մոտ տարբերակն է: Օրվա ընթացքում ինձ մոտ ատելության դրսևորումներ էլ են նկատվում մարդկանց հանդեպ, աղջիկներն են նյարդայնացնում, հնարավոր է նաև, որ թե ես ջղայնացնեմ մայրիկիս և քույրիկիս, թե նրանք՝ ինձ: Բայց, ընդհանուր առմամբ, իմ կյանքն ավելի դրական է, քան բացասական, որովհետև ես ընտրել եմ «սիրո հենքը», որի վրա հենվում եմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սերը դասել է հիվանդությունների պաշտոնական ցանկում: Համաձա՞յն եք նրանց հետ:

Ուրեմն խնդիրներ ունի Առողջության համաշխարհային կազմակերպությունը: Ծխելը գուցե արատ է, բայց թող այդ կառույցը սերը համարի որպես մարդու առողջության գրավական: Եթե մարդ առողջ է, նա առողջ է ընկալում սերը: Չնայած եղել են դեպքեր, որ ես հիվանդացել եմ, որովհետև դա չափի մեջ չի եղել: Դա գերզգացողություն էր՝ կրքի հետ խառնված: Ինձ մոտ նկատվել է անքնություն, դա մինչ այսօր էլ կա՝ սիրո մասին մտքերս գրառելու հարցում:

Ե՞րբ եք առաջին անգամ սիրահարվել:

Մանկապարտեզում: Նրա անունը Արմինե էր: Սևուկ, հետաքրքիր աղջիկ էր, ում համար ես մամայիս մատանիններն էի գողանում ու նվիրում:

Մի անգամ ասել եք, որ Ձեր՝ դեռևս չիրականացված երազանքներից մեկը երեխա ունենալն է: Դուք դեռ երիտասարդ եք, շուտ չէ այդպես մտածել, այդպես չեք կարծում:

Ընտանիքը ոչ միայն տղամարդու, այլև կնոջ ամենահաճելի հիմքն է: Իմ կարծիքով յուրաքանչյուրը պիտի հասկանա, թե «տեր» և «հնազանդ» բառերն ինչ են նշանակում: Ինքս կուզենայի շատ երեխաներ ունենալ, սակայն չեմ պլանավորել քանի աղջիկ, քանի տղա: Ասում են՝ եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, պատմիր քո պլանների մասին:

Մեկնարկել է կանանց միամսյակը, ի՞նչ կմաղթեք հայ կանանց և աղջիկներին:

Սիրելի կանայք, լավ եղեք, հավատացեք, որ հնազանդ բառի մեջ ոչ մի վատ ենթատեքստ չկա: Եղեք հնազանդ այն մարդկանց, ովքեր իսկապես տեր են: Եղեք նաև երջանիկ ու սիրված:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա
Ամենադիտված