Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ԲՀԿ-ի ձայնը կտրեցին

Վերլուծական

Երեկվանից մեկնարկած ԲՀԿ-ական արշավն այսօր խոստանում էր ավելի հետաքրքիր դրսևորումներ ստանալ: Կրքերը թեժացած էին, ինչպես հարկն է: Թիմը ոտքի էր հանվել ողջ կազմով: Գիշերն անցել էր տենդագին պատրաստությունների մեջ: «Էսօր ավելի ուժեղ ա լինելու, կտենաք»,- հետաքրքրությունը մեծացնում էին ԲՀԿ-ական պատգամավորները: Սովորաբար միայն քարտուղարուհի-օգնականներով կենդանության նշաններ ցույց տվող ԲՀԿ խմբակցության դուռը մեկ էլ բացվում էր ու դուրս էին գալիս պատգամավորներ, որ այդ ժամին անհնար էր, որ Ազգային ժողովի նման՝ իրենց համար անհետաքրքիր «հիմնարկում» մնացած լինեին: Զգացվում էր, որ ինչ-որ բան է նախապատրաստվում: Քանի որ շեֆը՝ Գագիկ Ծառուկյանը, այն մարդը չէր, որ հանկարծ ու խորհրդարան եկած լիներ, հրատապ կարգով խորհրդակցություններ անցկացնողն ու խմբակցության պատգամավորներին անհրաժեշտ ցուցումներ տվողն, ըստ ամենայնի, Նաիրա Զոհրաբյանն էր:

Այդպես, խորհրդարանը սպասում էր ժամը 16:30-ին, երբ ԲՀԿ-ի աչքի «փուշը», «հասարակության համար ուժգին ապտակ» դարձած վարչապետը կներկայանար Ազգային ժողով: Հատկապես, որ երեկվա հայտարարություններից հետո վարչապետի մամլո խոսնակը համարձակվել էր պատասխանել ու ակնարկներ տեղալ «ֆեոդալների» հաշվով:

Հարցուպատասխանը սկսվեց: Նախ գրավոր պատասխանները: Սրանք քաղաքականության, քաղաքական թեժ իրավիճակի հետ կապ չունեցող «անշառ» հարցերն են: Պատգամավորը տալիս է հարցը՝ որպես կանոն, երկար-բարակ, երբեմն ելույթային նրբերանգներով, նախարարը՝ պատասխանում, որպես կանոն, էլի երկար-բարակ: Պատգամավորը կարող է գրավոր ու արդեն պատասխանված հարցը չհնչեցնել, բայց մեր պատգամավորները գտան, որ պետք է անպայման հնչեցնեն: Գրավոր հարցերի վրա ծախսվեց ուղիղ կես ժամ:

Սկսվեց բանավոր հարցերի համար հերթագրումը: Պատգամավորները «բոլ-բոլ» հերթագրվեցին: ԲՀԿ-ից հերթագրված պատգամավորների անունները խոսում էին պոտենցիալ «քանդուքարափ օպերացիայի» մասին: Նախնական խոսակցությունների ժամանակ արդեն իսկ այս պատգամավորների խոսքերից հասկացվում էր, որ Տիգրան Սարգսյանի կառավարության շրջանում ինչ փակ թեմա եղել էր, որոշել էին «մեյդան» հանել:

Սկսվում է բանավոր հարցուպատասխանը: Հերթը սկզբում ընդդիմությանն է: «Հրապարակ» է մտնում հեղափոխական Զարուհի Փոստանջյանը՝ կրծքին նարնջագույն ժապավենով և «բարև՛ հեղափոխություն և բարև՛ հեղափոխական կառավարություն: Չեմ ցանկանում մտածել, որ Դուք անմասն կմնաք հայկական Մեծ հեղափոխությունից» ասելով, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և մյուսների տրամադրությունը կարգին բարձրացնելուց հետո հարցնում վարչապետին, թե արդյո՞ք նա չի պատրաստվում մասնակցել ուրբաթ օրը նախատեսվող հաղթահավաքին: Ձեռքերով դեմքը ծածկած և քրքիջը մի կերպ թաքցնող վարչապետը մոտենում է ամբիոնին և տալիս լուրջ պատասխան՝ կոչ անելով հեղափոխականներին մնալ քաղաքակիրթ երկխոսության շրջանակներում:

Քրքիջով, թե անքրքիջ, րոպեները հոսում են, ժամանակն էլ՝ սլանում առաջ: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը հարց տալու իր հնարավորությունը մսխում է կառավարության կողմից օրինագծերի անընդհատ փոփոխությունների աննպատակահարմարության հարցի բարձրացման վրա՝ «օրինակ, իմ դիտարկած 7 օրենքներ 170 անգամ բերվել են Ազգային ժողով՝ փոփոխության նպատակով»:

ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը հարց է ուղղում սոցիալական բնակարանաշինության հետ կապված: Ռուբեն Հակոբյանն էլի Հրայր Թովմասյանին սկսում է Սահմանադրական դատարանի փաստաբանությունը հիշեցնել: Թևան Պողոսյանն իր հերթին ինչ-որ հարց է տալիս, Լյուդմիլա Սարգսյանին՝ ԱՕՔՍ-ի շենքի հարևանությամբ նոր կառուցվելիք էլիտար բարձրահարկի հարցն էր հուզել…

Վերջապես ընդդիմության հարցերն ավարտվում են: Սկսվում են հերթագրված մյուս պատգամավորների հարցերը. քանի որ ժամանակին ԲՀԿ-ն այդպես էլ ինքն իրեն չպատկերացրեց ընդդիմադիր դաշտում և հռչակեց «այլընտրանք», ըստ այդմ, ԲՀԿ-ական պատգամավորները հարց տալու իրավունք են ստանում ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ-ականները՝ ըստ հերթագրման հաջորդականության:

Հերթը ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանինն է: Պատգամավորին հուզել էր տաքսիստների՝ դեղին պետհամարանիշների փոփոխության հետ կապված բողոքը: Իրեն հատկացված րոպեները պատգամավորն օգտագործում է սրտի ուզածի պես՝ կառավարությանը հարց տալու հետ նաև կոչ անելով նման հարցերը նախապես քննարկման դնել, որպեսզի հետո խուսափեն հանրային հնչեղություն ստացող բողոքներից: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր հերթին մանրամասն պատասխան է տալիս իր իրավասության ներքո քննարկված հարցին:

Ժամացույցի սլաքներն արդեն մոտենում են վեցին, մնացել է մի քանի րոպե: Հույս կլինի՞, թե՞ չէ: Իշխանավորներն ավարտում են թանկարժեք ժամանակի մսխումը. հերթը ապարանցի Լյովա Խաչատրյանինն է, բայց արդեն վեցին մի քանի րոպե է պակաս, այսինքն՝ սա ԲՀԿ-ի միակ և բացառիկ շանսն է: Խաչատրյանը հնչեցնում է հարցը. պատգամավորը որոշել էր երեկվա հայտարարությունը հարցի ձևով շարադրել ու տալ կառավարությանը՝ առ այն, որ արագաչափերով գրանցվող տուգանքներն անհամաչափ են գյուղացիների թոշակներին ու նպաստներին և որ տուգանքների մուծումից հետո շատ ընտանիքներ մնում են առանց հացի: Լյովա Խաչատրյանը չի զլանում և կառավարությանը մեկ անգամ ևս պատմում է երեկվա պատմությունը տուգանված գյուղացու մասին, ում մայրը մի պարկ ալյուր էր խնդրել թոռնիկին կերակրելու համար և ասել թե՝ «ավելի լավ էր տղես ավարիա տար մեռներ, քան թե էսքան տուգանք տայինք ու սոված մնայինք»:

«Դե, հասկանում եմ, որ տուգանք պետք է տան, բայց հնարավոր չէ՞ գոնե դասակարգել ըստ սոցիալական խավերի, ասենք՝ աշխատանք չունեցողը մեկ դրամ վճարի, ունեցողը…»: Էմոցիաներով աչքի չընկնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վրա, բնականաբար, սրտաճմլիկ պատմությունները չէին կարող ազդել. նախարարը սկսում է ներկայացնել, թե ինչ կարևոր դեր են խաղում արագաչափերը մեր կյանքում, թե ինչպես են դրանց շնորհիվ հաջողվել նվազեցնել վթարները, մի խոսքով, մի պարկ ալյուրին անհամարժեք «լապշա» է կախվում ունկնդիրների ականջներից՝ ի հավելումն մեջբերելով համաշխարհային փորձն առ այն, թե ուրիշ երկրներում շատ ավելի դաժան պատիժներ են նախատեսված, ընդհուպ մինչև ազատազրկում, այնպես որ մենք դեռ մարդասեր ենք…

«Մի քիչ շատ չե՞ք մտածում, թե՞ էնքան եք մտածելու՝ մինչև էլ մարդ չմնա երկրում: Պատժե՛ք, շարունակեք տուգանել, հա՛, տուգանքը լավ չի, նշանակեք ցմահ բանտարկություն»,- վրդովված արձագանքեց պատգամավորը:

Հարցուպատասխանն ավարտվում է: ԲՀԿ-ականների հարցերը մնում են թղթերի վրա, Տիգրան Սարգսյանի «գնդակոծությունն» էլ դառնում է ԲՀԿ-ի հերթական «երազախաբությունը»...

Հետգրություն

«Էս ի՞նչ արեցիք, խեղճերին չթողիք հարց տային»՝ ռեպլիկիս ՀՀԿ-ական մի պատգամավոր վրա է բերում. «Տո էրեկ էլ չպիտի թողնեինք թփրտային…»

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված