«Ազգ». «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» ֆիլմը՝ արաբերենով
Հայկական Մամուլ
«Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի արաբերեն տարբերակը ցուցադրվեց Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում:
Ցուցադրմանը ներկա էին Եգիպտոսի քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ եւ եգիպտահայ համայնքի անդամներ:
Ֆիլմի ցուցադրումից առաջ ելույթ ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, որը մասնավորապես ընդգծեց Սումգայիթի ոճրագործության' ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես ծրագրված լինելը: Նա նշեց, որ Սումգայիթում, ինչպես նաեւ Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացրած հայերի ջարդերի եւ էթնիկ զտումների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով Բաքուն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը' ստահոդ քարոզչություն տարածելով Խոջալուի դեպքերի մասին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը