Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները
Հայաստան
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին