«Հրապարակ». ՀԱԿ կուսակցությունը ստացել է արտոնագիր ու նոր կնիք
Հայկական Մամուլ
Երեկ «Հրապարակը» տեղեկացավ, որ ավարտվել է ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցության անվանափոխելու գործընթացը, և ՀԱԿ-ը ստացել է արտոնագիր ու նոր կնիք: Այնպես որ, Կոնգրեսը մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին հայտ կներկայացնի նորաստեղծ ՀԱԿԿ ցուցակով:
Պարզեց նաև, որ ցուցակում, բացի առաջին եռյակից, քաղաքական այլ անուններ չեն լինելու, ցուցակը հիմնականում կազմված է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներից, թեպետ տարիքային ցենզի պատճառով ոմանք դուրս են մնացել, այդ թվում՝ Արեգ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿԿ ցուցակը կգլխավորի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, երկրորդ տեղում Զոյա Թադևոսյանն է, երրորդում՝ Արման Մուսինյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը