«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանն ամենայն լրջությամբ է պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ամենայն լրջությամբ է պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին:
«Ժողովուրդ»-ի՝ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ծառուկյանն ընտրությունների բոլոր պատասխանատուներին ասել է, թե որևէ անլուծելի խնդիր չկա, որևէ խոչընդոտի առաջ պետք չէ կանգնել, և ինչքան գումար որ պետք է, նախընտրական շտաբները կստանան, միայն թե ապահովեն ցանկալի արդյունք:
Նույն աղբյուրները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ 2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդքան շռայլ չի եղել, ինչքան մտադիր է ներդնել Երևանի ավագանու ընտրություններին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը