«Հրապարակ». Սերժ Սարգսյանը շարունակելու է իր լռության ուխտը
Հայկական Մամուլ
Այսօր տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ «Հրապարակի» աղբյուրները, կարծարծվեն կազմակերպչական հարցեր՝ Երևանի ավագանու ընտրություններին առնչվող: ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե երբ են առաջնորդի ներկայությամբ կարծիքներ հայտնելու վերջինիս ասուլիսում հնչած «բոց» մտքերի, «անչափ մարդկային, անկեղծ պահվածքի» մասին:
ՀՀԿ-ականները չեն ասում, սակայն անհամբեր սպասում են, թե Սերժ Սարգսյանը գոնե հիմա ինչ-որ բան կասի նոր նշանակումների մասին, թե՝ ոչ:
Ըստ լավատեղյակների՝ Սերժ Սարգսյանը շարունակելու է իր լռության ուխտը մինչև ընտրությունների ավարտ: Ում հետ պետք է, նա արդեն խոսել է և ասել, որ իրենց պոստերը կպահեն, եթե կաշվից դուրս գալով աշխատեն ՀՀԿ-ի համար հաղթանակ ապահովելու համար: Դա
վերաբերում է և՛ օրենսդիրին, և՛ գործադիրին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը