Հյուսիսային Կորեան սպառնում է հարվածել ԱՄՆ-ի ռազմաբազաներին
ԱՄՆ
ԿԺԴՀ-ի գերագույն ռազմական հրամանատարության ներկայացուցիչները հինգշաբթի օրը հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից սադրանքների շարունակման դեպքում ինքը կարող է հրթիռային հարվածներ ուղղել Գուամայում և Օկիանավիայում գտնվող ամերիկյան ռազմական բազաների ուղղությամբ. գրում է Reuters-ը:
«ԱՄՆ չպետք է մոռանա, որ Գուամայի նրա ռազմաբազան, որից թռիչք են իրականացնում նրա Բ-52 ռմբարկուները և Ճապոնիայի տարածքը, որտեղ գտնվում են նրանց սուզանավերը, ինչպես նաև Օկիանավիայի ռազմա-ծովային ուժերի բազան գտնվում են սպառազինություների համակարգի կործանման գոտու հասանելիության տարածքում»,-հայտարարել է հյուսիսկորեական հրամանատարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ՝ հինգշաբթի գիշերը ժամը 04.32-ի սահմաններում, Հյուսիսային Կորեայում միացել էր օդային տագնապի ազդանշանը, որը կատարվել էր զորավարժություների շրջանակներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)