Չիլիում հազարավոր մահացած ծովախեցգետիններ կարմիր են ներկել լողափը
Աշխարհ
Մի քանի հազար մահացած ծովախեցգետիններ ափ են դուրս նետվել Չիլիի Կորոնել քաղաքի լողափում, որի հետևանքով ափամերձ գոտին ամբողջությամբ կարմիր է ներկվել. գրում է Ruvr.ru-ն:
Ենթադրվում է, որ ծովային բնակիչների զանգվածային մահվան պատճառը կարող էր լինել Colbun տնկերությանը պատկանող մոտակայքում աշխատող 2 էլեկտրակայանների աշխատանքի պատճառով ջրի ջերմաստիճանի տաքացումը:
Տեղի բնակիչներց մեկը պատմում է .«Ես 69 տարեկան եմ, ձկնորսությամբ զբաղվում եմ 9 տարեկանից, սակայն երբեք ինձ չի վիճակվել ականատես լինել նման զանգվածային աղետի»։
Colbun ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ տալ կատարվածին: Տեղական իշխանությունները հետաքննում են միջադեպը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)