Այսօր Օբաման առաջին անգամ կայցելի Պաղեստին
Մերձավոր Արևելք
Այսօր Բարաք Օբաման առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կայցելի Հորդանան գետի Արևմտյան ափ՝ Պաղեստին, ուր Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ կքննարկի խաղաղության գործընթացի հաստատման հեռանկարները. գրում է РИА Новости-ն:
ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել է, որ ինքը տարածաշրջանն այցելում է առանց խաղաղապահ նախաձեռնությունների, այլ միայն հակամարտող կողմերին լսելու համար: Պաղեստինում նշում են, որ խնդրելու են Օբամային ակտիվացնել միջնորդությունը հակամարտության կարգավորման և Իսրայելի վրա ճնշում գործադրելու հարցում:
Մահմուդ Աբասն առաջին անգամ կհանդիպի Օբամային այն բանից հետո, երբ 2012-ին ՄԱԿ-ը ճանաչել էր Պաղեստինը 1967-ին հաստատված սահմաններում: ԱՄՆ-ն այն ժամանակ հայտնվեց այդ բանաձևին դեմ քվեարկած 8 պետությունների շարքում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահն արդեն հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ողջունել նրա ձևավորած կառավարությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ