«ՀԺ». Խավարասերով ճաշ` ԱԺ բուֆետո՞ւմ
Հայկական Մամուլ
Խորհրդարանի բուֆետը, որ բազմաթիվ պատգամավորների և կառավարության անդամների սիրելի վայրն էր, տևական ժամանակ է, փակվել է:
Այն այժմ հիմնանորոգման է ենթարկվում և պատգամավորները ստիպված են յոլա գնալ նոր մասնաշենքի 1-ին հարկի՝ ավելի համեստ ճաշարանով, ուր շատ շատերն ալարում են հասնել, ոմանք էլ՝ անգամ տեղը չգիտեն:
ԱԺ աշխատակազմում իրար ականջի պատմում են, որ բուֆետի անսպասելի փակման և աշխատակիցների ազատ արձակման պատճառն այն է, որ այնտեղ սնվելու ժամանակ աշխատակազմի անդամներից մեկի ճաշի միջից խավարասեր է գտնվել: «Միջադեպն» ամեն կերպ փորձ է արվում գաղտնի պահել, բայց աշխատակազմում գրեթե բոլորը գիտեն այդ մասին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը