ԱՄՆ-ն ճանաչում է Իսրայելի իրավունքը` ինքնուրույն որոշել, թե ինչպես պաշտպանվել Իրանից. Օբամա
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ճանաչում է Իսրայելի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու, թե ինչ միջոցառումներ է պետք ձեռնարկել իրանական միջուկային սպառնալիքը վերացնելու համար, սակայն նաև կոչ է արել այդ հարցում տեղ տալ դիվանագիտությանը. մեջբերում է РИА Новости-ն:
Այս հայտարարությունը հնչել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Օբամայի ունեցած երկխոսությունից հետո, որի ժամանակ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ամերիկայի առաջնորդին ըմբռնման համար և հայտարարել է, որ սերտ համագործակցության շնորհիվ ԱՄՆ-ն և Իսրայելը մոտ են գտնվելու խնդիրների լուծմանը: Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններն ու պատժամիջոցները պետք է լրացվեն նաև ռազմական սպառնալիքով:
«Բիբին (Իսրայելի վարչապետի կոչումը) լիովին իրավացի է, երբ հասկացնել է տալիս, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի՝ օգտվել ռազմական գործողություններ իրականացնելու իր իրավունքից, թե՝ ոչ: Իսրայելն ինքը պետք է որոշի իր երկրի անվտանգությանը վերաբերող հարցերը և ոչ թե թողի դրանք որևէ այլ պետության հայեցողությանը»,-ասել է Օբաման Երուսաղեմում տված մամլո ասուլիսի ժամանակ:
Միաժամանակ, սակայն, Օբաման նշել է, որ խնդրի քաղաքական կարգավորումը ձեռնտու կլիներ բոլոր կողմերի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)