Ադրբեջանցի պատգամավորը քննադատել է ԵԽԽՎ-ի դիրքորոշումը ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ
Արտաքին Քաղաքական
Ինչպես գրում է ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքը, Փարիզում մարտի 20-ին ընթացող ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի նիստի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի մասնակցությամբ: Նիստի ժամանակ քննարկվել են ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները, որի ժամանակ ադրբեջանցի պատգամավորը բողոք է հայտնել դրանց կեղծման դեմ՝ քննադատելով ԵԽԽՎ դիտորդների դիրքորոշումը:
Նրա քննադատական ճառը, սակայն, ընդհատվել է նիստը նախագահող Անդրեաս Հերքելի կողմից: Սուլեյմանովին թույլ չեն տվել ավարտին հասցնել իր ելույթը: Սուլեյմանովը հայտարարել է, թե իրեն ելույթ ունենալիս խանգարել են նաև հայ պատգամավորները և իրենց արտահայտություններով խլացրել են Սուլեյմանովի ելույթը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում