Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Քարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան 

Հայաստանի տնտեսության զարգացման համար Մրցունակության հիմնադրամը նոր քայլեր է կատարում

Հայկական Մամուլ

«… Քիչ ենք, բայց մեզ հայ են ասում» խոսքերը եւս մեկ անգամ ապացուցվեցին՝ այս անգամ ԱՄՆ—ում։ Փետրվարի 22—24—ը ԱՄՆ—ի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն նոր տաղավար» մրցանակի հաղթող ճանաչվեց Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը (այս մասին «Հայաստանի Հանրապետությունը»—ն հրապարակում ունեցել է)։ Մրցանակը հանձնվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին (ՀԱՄՀ)։

Մրցանակը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակության՝ վերջերս ԱՄՆ այցի ընթացքում գրանցած մի շարք ձեռքբերումներից մեկն է։ Արդյունքներ եղան ՀԱՄՀ գործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Խոսելով լոսանջելեսյան ցուցահանդեսի մասին՝ մեզ հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը վստահեցրեց, որ հայկական տաղավարը այցելուների պակաս չուներ ու մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Նա տեղեկացրեց նաեւ, որ անցյալ տարվանից որդեգրել են քաղաքականություն, որի համաձայն ներկայացնում են նաեւ Արցախը։ «Միջազգային ցուցահանդեսները ոչ միայն զբոսաշրջության, այլեւ երկրի առաջմղման հարթակ են դարձել։ Այսպիսի միջոցառումները վերածվել են, այսպես ասած՝ «պատերազմի հարթակի»։ Ադրբեջանը բոլոր հարթակները փորձում է ծառայեցնել հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակին։ Նաեւ մեր արվեստն ու մշակույթն իրեն վերագրելու կամ այն նվաստացնելու ընդգծված քաղաքականություն է իրականացնում։ Մենք էլ միջոցառումների շրջանակներում փորձում ենք հակազդել նմանատիպ բոլոր փորձերին։ Յուրաքանչյուր ցուցահանդեսի կազմակերպման կանոնակարգի կետերից մեկը այն է, որ ցուցահանդեսը չի կարող հանդիսանալ ազգային խտրականության, ազգային ատելության եւ քաղաքական քարոզչության դաշտ»,– հիմնադրամի գործադիր տնօրենը նկատում է, որ Ադրբեջանը հատկապես ցավոտ է ընդունում ԼՂՀ—ի մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին, որովհետեւ նմանատիպ նախաձեռնությունները արդյունավետ են դառնում երկրի պատմությունը, մշակույթը ներկայացնելու հարցում։

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է այս տարի կազմակերպել ճանաչողական այց ամերիկյան առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ եւ զարգացնել զբոսաշրջության խթանման ԱՄՆ ուղղությունը։

ՀԱՄՀ գործադիր տնօրենի խոսքերով՝ Հայաստանն արդեն այս տարվա առաջին եռամսյակում ապահովել է շուրջ 7 միջազգային ցուցահանդեսի մասնակցություն, ինչն աննախադեպ է մրցունակության հիմնադրամի կենսագրության մեջ։

Ցուցահանդեսներին մասնակցությունը իրենց արդյունքները տալիս են։ Ապացույցը, դիցուք, հյուրանոցների գերզբաղվածության փաստն է. այս տարի ապրիլ—սեպտեմբեր ժամանակահատվածում, կարելի է ասել՝ զբաղվածությունն արդեն ապահովված է։ Սա օրինաչափ է, եթե հաշվի առնենք, որ 2012 թ., համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների, 2011թ. նկատմամբ արձանագրվել է ներգնա զբոսաշրջային այցելությունների երկնիշ աճ։ 2012—ին Հայաստան է ժամանել 843.330 զբոսաշրջիկ, այսինքն՝ 2011 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11,3 տոկոսով։

Հատկանշական է, որ ըստ Համաշխարհային զբոսաշրջության մրցունակության զեկույցի՝ Հայաստանը 11 կետով բարելավեց իր դիրքերը՝ 140 երկրների շարքում զբաղեցնելով 79—րդ հորիզոնականը։

Այս տարի, ըստ մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի, նախատեսվում է ներգնա զբոսաշրջային այցելությունների մինչեւ 20 տոկոս աճ։

Հայաստանը՝ առողջապահական տարածաշրջանային կենտրոն

ԱՄՆ այցը նաեւ բովանդակալից էր առողջապահության ոլորտում առաջընթացի ապահովման տեսանկյունից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել է Ուռուցքաբանության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիր։

Հիշեցնենք, որ կենտրոնի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ անցած տարի աշնանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։ «Կենտրոնի շինարարությունն ընթանում է՝ համաձայն սահմանված ժամանակացույցի,–նշեց Ա. Խաչատուրյանը։– Միեւնույն ժամանակ, զարգանում են ապացուցողական բժշկության սկզբունքներով կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ պայմանները»։

Ծրագրի ընդհանուր նպատակն է հիմք դնել Հայաստանի Հանրապետությունում գերժամանակակից միջուկային տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկության զարգացմանը եւ խթանմանը։ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը թույլ կտա հոգալու ինչպես ՀՀ բնակչության կարիքները, այնպես էլ դառնալու տարածաշրջանային կենտրոն։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն է ստեղծվում Հայաստանը դարձնելու ուռուցքաբանության եւ միջուկային բժշկության տարածաշրջանային կենտրոն։

Բացի շինարարությունից, մրցունակության հիմնադրամն ակտիվորեն աշխատում է հայաստանյան միջավայրում միազգային լավագույն փորձի, գիտելիքների ներդրման ուղղությամբ։

«Տեխասի համալսարանական «Էմ Դի Անդերսոն» (MD Anderson) ուռուցքաբանության կենտրոնի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որով հայաստանցի մասնագետները պարբերաբար այնտեղ մասնագիտական վերապատրաստում կանցնեն։ Ինչպես նաեւ Հայաստանում տեղայնացնելու համար կտրամադրվեն հիվանդությունների բուժման չափորոշիչները եւ արձանագրությունները»,–ընդգծեց Ա. Խաչատուրյանը։ «Աշխարհում բժշկական ծառայությունների մատուցման որակը էապես պայմանավորված է մի շարք բաղադրիչային գործոններով. հետազոտություն, ախտորոշում, բուժման նշանակում, բուժման վերահսկում, հետվերականգնողական թերապիա։ Նշված ողջ գործընթացը պետք է իրականացվի՝ ըստ չափորոշիչների եւ արձանագրությունների, կանոնակարգված, հակառակ դեպքում, որակը չի երաշխավորվում։ Դրանք անչափ կարեւոր նշանակություն ունեն բժշկական բարձրորակ ծառայությունների ապահովման, մեր կենտրոնի միջազգային վկայագրման համար եւ առողջապահական զբոսաշրջության խթանման համար»,– ասաց նա՝ հավելելով, որ երբ արդեն կենտրոնը գործի՝ կկնքվի քույր ինստիտուտների համագործակցության պայմանագիր, որով նաեւ կիրականացվի մեր կենտրոնի վկայագրումը ԱՄՆ—ում։ Դրանով էլ այն կդառնա համաշխարհային չափանիշներին համապատասխան ծառայություններ իրականացնող կենտրոն։

Ազգային մրցունակության առաջմղումը գլոբալ շուկայում

Հաջորդ կարեւոր ձեռքբերումը փետրվարի 28—ին՝ ԱՄՆ—ի մայրաքաղաք Վաշինգտոնում, ՀԱՄՀ—ի եւ Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության (GFCC) միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման փաստն էր։ Ըստ հուշագրի՝ ՀԱՄՀ—ն անդամագրվեց Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը։ Ըստ այդմ՝ կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ եւ զարգացնելու արդյունավետ համաշխարհային մրցունակության քաղաքականություններ եւ ռազմավարություններ, բարձրարժեք նորարարական գործարարություն, գիտական եւ տեխնոլոգիական համագործակցություն եւ նորարարության վրա հիմնված աճ։

Հաշվի առնելով ՀԱՄՀ գործունեության ձեւաչափը եւ թիրախային ոլորտները՝ Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը պատրաստակամություն է հայտնել խոր եւ բազմաբովանդակ համագործակցություն սկսել Հայաստանի հետ եւ նպաստել պետական—մասնավոր համագործակցության սկզբունքով ծրագրերի իրականացմանը։

«Սա իսկապես նշանակալից առաջընթաց քայլ էր մեզ համար՝ Հայաստանի մրցունակության մակարդակը գլոբալ շուկայում բարձրացնելու տեսանկյունից։ Մենք նպատակադրված ենք ակտիվացնելու մեր միասնական ջանքերը, որպեսզի խթանենք գիտելիքահենք մրցունակությունը եւ նորարարության վրա հիմնված տնտեսական աճը»,–ասաց Ա. Խաչատուրյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն
Ամենադիտված