ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմին Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել 

Սերգո Կարապետյանը՝ Դանիայում

Հասարակություն

Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ մարտի 18-ից Դանիայի Թագավորությունում է : Այցի նպատակն է ծանոթանալ Դանիայի սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության գործող համակարգին:

Դանիայում հայկական պատվիրակությանը դիմավորել է Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, այնուհետև պատվիրակությունը այցելել է «Գիսեֆելդ Քլոսթեր» եղևնիներ արտադրող և արտահանող կազմակերպություն: Կազմակերպության տնօրեն Ջենս Ռիսոմին ներկայացրել է կազմակերպության բազմաբնույթ գործունեությունը և այցելություն է կազմակերպել տնկարաններ, որտեղ Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը ծանոթացել է արտադրական մեթոդներին: Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդգծել է հետագա համագործակցության կարևորությունն ու կազմակերպության ղեկավարին հրավիրել է Հայաստան՝ քննարկելու ՀՀ-ում տնկարանների հիմնադրման հնարավորությունը:

Այցելությունից հետո նախարարը հանդիպում է ունեցել ձկնաբուծական տնտեսության ներկայացուցչի հետ և քննարկել է Դանիայի ձկնաբուծության ոլորտում փորձի և տեխնոլոգիաների փոխանցման ու փորձնական ծրագրերի իրականացման հարցը:

Նույն օրը երեկոյան ՀՀ դեսպանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել են հայկական համայնքի ներկայացուցիչների և դեսպանատան աշխատակազմի հետ: Նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը և զարգացումները, նաև պատասխանել է հայկական համայնքին հետաքրքրող հարցերին:

Մարտի 19-ին պատվիրակությունը հանդիպել է Դանիայի գյուղատնտեսության և սննդի նախարարության անասնաբուժության և սննդամթերքի ադմինիստրացիայի տնօրեն Էսբեն Էդեգ Ռասմուսսենի հետ: Էդեգ Ռասմուսսենը ներկայացրել է կազմակերպության կառուցվածքն ու հիմնական գործառույթները: Հանդիպման ժամանակ նախարարն ընդգծել է հետագա համագործակցության անհրաժեշտությունը' փորձի փոխանակման և Հայաստանում սննդի անվտանգության համակարգի բարելավման ուղղությամբ: Այնուհետև Թվինինգ ծրագրի ղեկավարի տեղակալ Թորսթեն Բերգը նեկայացրել է համակարգային բարելավման պատմությունը և համեմատականներ է անցկացրել Հայաստանի և Դանիայի համակարգերի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքը: Թորսթեն Բերգը գոհունակություն է հայտնել ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Օրվա երկրորդ հատվածում, պատվիրակությունը հանդիպել է Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության, «ԴԱՆԻԴԱ» զարգացման գործակալության ղեկավարի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի գերակա ճյուղերը, խնդիրները և հնարավոր համագործակցության ուղղությունները: Եվրոպական հարևանության և Ռուսաստանի դեպարտամենտի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հաստատել է կազմակերպության հետաքրքրությունը հետագա համագործակցության ուղղությամբ: Մասնավորապես նշվել է, որ կազմակերպությունը հետաքրքրված է համագործակցելու գյուղանտեսության զարգացման մի քանի նախանշված ուղղություններով, որոնք կնպաստեն տնտեսական աճի ապահովմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում: Հանդիպման ավարտին «ԴԱՆԻԴԱ» կազմակերպության ղեկավարը նշել է, որ նախարարության կողմից ներկայացված գերակայությունները կարող են ընդգրկվել կազմակերպության 2014-2016 ծրագրերում: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հրավիրել է կազմակերպության ներկայացուցիչներին Հայաստան՝ հետագա ծրագրերն առավել առարկայական քննարկելու համար: Նույն օրը նախարարը հանդիպել է նաև «Եվրոֆիշ» կազմակերպության ղեկավար՝ Աինա Աֆանասևային և քննարկել է կազմակերպությանն Հայաստանի անդմակցության հարցը:

Մարտի 20-ին պատվիրակությունն այցելել է Դանիայի գյուղատնտեսության և սննդամթերքի խորհուրդ, որտեղ Դանիայի արդյունաբերության ֆեդերացիայի տնօրեն' Սյուզի Սթարք Էքստրանդն և սննդամթերքի մասով ղեկավար Գիտտե Հեստեհավը մանրամասնորեն ներկայացրել են սննդամթերքի և անասնակերերի անվտանգության վերահսկողության համակարգը: Հանդիպումները և ուսումնական ծրագիրը շարունակվել է Գյուղատնտեսության և սննդի նախարարությունում՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողություն թեմայով:

Նույն օրը երեկոյան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Յուլանդ թերակղզի, որտեղ այցելություններ է ունեցել խոզաբուծական, անասնապահական և ձկնաբուծական տնտեսություններ: Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ արտադրության տեխնոլոգիաներին և մասնավորապես սննդամթերքի անվտանգության համակարգերին: Նախարարը հրավիրել է տնտեսությունների ղեկավարներին Հայաստան՝ գործունեություն ծավալելու և արտադրություն կազմակերպելու համար:

Ծրագրի ավարտին նախարարը վերահաստատել է Հայաստանում սննդի անվտանգության համակարգի բարելավման անհրաժեշտությունը և վերոնշյալ կազմակերպությունների հետ հետագա համագործակցությունն այս ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն
Ամենադիտված