Վենեսուելան խզել է ԱՄՆ-ի հետ հաղորդակցման միջոցները
ԱՄՆ
Վենեսուելան ժամանակավորապես խզել է ԱՄՆ-ի հետ ոչ պաշտոնական հաղորդակցման կապի միջոցները՝ կապված Վենեսուելայում սպասվելիք նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի Պետքարտուղարության արված մեկնաբանությունների հետ. գրում է Agence France-Presse-ը:
Ինչպես հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Ժաուան, այդ որոշման պատճառը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Ջակոբսոնի արած արտահայտությունն է, ով մարտի 15-ին հայտարարել էր, որ Վենեսուելան արժանի է ազատ և թափանցիկ ընտրությունների, ինչը մինչ այժմ այդ երկրում չի եղել:
Վենեսուելայի արտգործնախարարը հայտարարել է, որ ստանդարտ դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև, ինչպես և հյուպատոսական հարաբերությունները, պահպանվում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)