ԱՄՆ-ում գողը 30 տարի անց գողացած գումարը վերադարձրել է տիրոջը
ԱՄՆ
ԱՄՆ-ում գողը 30 տարի անց որոշել է թալանած գումարը հետ վերադարձնել իր զոհին: Ինչպես հայտնում է ամերիկյան Wood TV-ն, Միչիգան նահանգի ոստիկանները 1200 դոլար պարունակությամբ մի նամակ են ստացել, որով գողը խնդրում է գտնել խանութի տիրոջը, ումից նա 30 տարի առաջ գողացել էր այդ գումարը:
Տղամարդն իր նամակում ներողություն է խնդրել և նշել այն հասցեն, որտեղ բնակվում է խանութի տերը: Տղամարդը նաև գրել է, որ իրականում ինքը գողացել էր միայն 800 դոլար, իսկ հավելյալ 400 դոլարը նա տոկոս է վճարում փոխհատուցման համար: Իր իսկ խոսքերով՝ 30 տարի շարունակ գողացած այդ չարաբաստիկ 800 դոլարի պատճառով ինքը տառապել է խղճի խայթից:
Լրագրողները հայտնում են, որ ոստիկանները կարողացել են գտնել խանութի տիրոջը և գումարը հանձնել նրան, ով հայտարարել է, որ գողի արարքը ցնցել է իրեն մինչև հոգու խորքը:
Ոստիկանությունը հայտարարել է, որ չի պատրաստվում պատժել գողին, քանի որ նա արդեն պատժվել է՝ 30 տարի կրելով խղճի խայթոցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)