Շիրակի և Լոռու մարզերն ունեն նոր դատախազներ
Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ 2013 թվականի մարտի 19-ին աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանը։ Իսկ նրա փոխարեն մարտի 21-ի հրամանով՝ վարչության պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից։
ՀՀ գլխավոր դատախազի՝ մարտի 21-ի հրամաններով կատարվել են նաև այլ փոխատեղումներ։ Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, իսկ Լուռու դատախազ է նշանակվել Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին