ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմին Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել 

Նազենի Հովհաննիսյանը՝ «Մեր տանը», ինչպես իր տանը

Հասարակություն

Առաջին անգամ «Մեր տունը» կազմակերպություն ոտք դրեց դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Թեև դերասանուհին հնարավորություն ունեցել էր տարբեր առիթներով առնչվել «Մեր տունը» կազմակերպությանը, ծանոթանալ նրա երիտասարդ ու գեղեցիկ բնակչուհիների հետ, սակայն աղջիկների հետ ընտանեկան մթնոլորտում անմիջական ու մտերմիկ շփվել դեռ չէր հաջողվել: Նազենիի այցելությունը «Մեր տունը» կազմակերպություն հենց այս օրերին պատահական չէր. Կանանց ու մայրերի միամսյակի կապակցությամբ հայտնի հյուրեր դեռ էլի կլինեն, սակայն աղջիկների համար թերևս ոչ ոք աղցան պատրաստելու պատիվ չունենա:)

Սակայն դեպքերից առաջ չընկնենք ու ամեն բան ներկայացնենք՝ ըստ հերթականության: Նազենիի հետ հանդիպեցինք Էջմիածին տանող ճանապարհին՝ Սբ. Հարություն եկեղեցու մոտ: Մինչ ճանապարհը շարունակելը՝ դերասանուհին ցանկություն հայտնեց մտնել եկեղեցի, աղոթել ու մոմ վառել: Մենք չխանգարեցինք դերասանուհուն՝ թողնելով նրան միայնակ իր աղոթքի մեջ:

Նազենիին «Մեր տանը» ջերմ ընդունեցին՝ մուգ կարմիր վարդերի փնջով: Դերասանուհին կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի հետ շրջեց տան բոլոր սենյակներով, ծանոթացավ կարգ ու կանոնին ու այդ ողջ ընթացքում անընդհատ կրկնում էր. «Ինչ հաճելի ու գեղեցիկ տուն է»… Հաղորդավարուհուն հատկապես շատ դուր եկավ աղջիկների վարդագույն սենյակը, որի մասին կազմակերպության աշխատակիցներն ու աղջիկները հումորով ասացին, որ այդ սենյակում ապրողները հերթով ամուսնանում են. դա, իհարկե, շատ զվարճացրեց Նազենիին ու ինքն էլ իր հերթին կատակով ավելացրեց. «Ինձ էլ թույլ տվեք մի կես ոտքով այստեղ ապրել:)»:

«Մեր տան» առօրյային ծանոթանալիս աղջիկներից Անի Առաքելյանն առաջարկեց Նազենիին գորգագործություն սովորեցնել, ինչին հաճույքով համաձայնեց դերասանուհին.նա հանեց կոստյումը, ձեռքը վերցրեց գորգգործելու գործքին ու հետևեց Անիի ցուցումներին: Նազենիի մոտ կարծես ամեն ինչ շատ լավ էր ստացվում, ինչի շնորհիվ նա արժանացավ նաև Անիի դրական գնահատականին.«Նազենին բավականին խելացի աշակերտ է՝ հեշտ ըմբռնող ու ճկուն:)»

Երբ դերասանուհին ծանոթանում էր տան պայմաններին,բաց պատշգամբում նկատեց տանիք տանող աստիճանը,քայլերն ուղղեց այդ ուղղությամբ ու բավականին անկեղծ բացականչեց. «Եթե ես այստեղ ապրեի, հաստատ ամեն օր կբարձրանայի տանիք՝ մենակ մնալու»…

Ներքևում՝ «Մեր տան» հյուրասրահում, աղջիկները կազմ-պատրաստ սպասում էին Նազենիին. Նրանք «քրքրել» էին դերասանուհու «անձնական գործը», ինչը զարմացրեց դերասանուհուն, ով խոստովանեց, որ շատ լրագրողներ իր մասին անգամ այդքան տեղեկացված չեն: Թեև աղջիկները նախապես որոշել էին հարցեր տալ նրան, սակայն փոքր-ինչ կաշկանդվածության պատճառով հարցեր առանձնապես չհնչեցին, սակայն ասելիք, պատմելու բան Նազենին ուներ՝ որքան ասես:

Աղջիկները որքան լուռ էին հյուրասրահում, նույնքան աշխույժ, շփվող ու աղմկոտ էին խոհանոցում. կանանց համար տան խիստ անձնական հատվածն իր գործն արեց:) Նազենին էլ իսկական տան աղջկա պես անցավ գործի. հավաքեց մազերը, կապեց գոգնոցը, ծանոթացավ աղցանի համար նախատեսված բոլոր մթերքներին, անմիջապես կարգադրություններ տվեց աղջիկներին, թե ով, ինչ պետք է անի, ու համատեղ ուժերով անցան գործի:) Աղցան պատրաստելու ընթացքում էլ լուսանկարվեցին, էլ կատակներ արեցին, էլ իրենց պատրաստած զարդերից նվիրեցին Նազենիին, որոնք նա սիրով ընդունեց, էլ Լիլիթի պատրաստած դառը սուրճը խմեցին… Միակ բանը, որ «Մեր տան» հյուրը հրաժարվեց պաս պահելու պատճառով, աղջիկներից Սյուզիի՝ հատուկ այդ առիթով թխած էկլերն էր: Մի խոսքով, աղջկական հաճելի զբաղմունք, որի արդյունքը համեղ աղցանների տեսականին էր, որ ճաշակեցինք բոլորս միասին: Այս մասին գրում է esyes.am-ը:

Մինչ աղջիկներից մի քանիսն օգնում էին Նազենիին, մյուսներն արագ սեղան գցեցին: Մի մարդու նման միաբերան աղոթքից հետո բոլորս սեղան նստեցինք՝ որպես մեծ, բազմանդամ ու համերաշխ ընտանիք, որտեղ թագավորում է միայն հոգուց բխող սերն ու ջերմությունը:

{gallery}1082{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն
Ամենադիտված