Քիմ Քարդաշյանն ու Քենի Ուեսթն իրենց դստերը կանվանեն «Հյուսիս»
Հասարակություն
Քիմ Քարդաշյանը և Քենի Ուեսթն արդեն ընտրել են իրենց դստեր անունը։
Ամբողջ խնդիրն այն էր, որ Քենին ուզում էր՝ աղջկա անունը որևէ կերպ կապված լիներ իր ազգանվան հետ: Եվ այսպես, քանի որ Ուեսթ թարգմանվում է արևմուտք, աղջկան որոշել են անվանել Նորդ, որն էլ թարգմանաբար նշանակում է հյուսիս:
Հայտնի է, որ հանրահայտ մարդիկ իրենց երեխաներին հաճախ են կնքում անսովոր անուններով, և աշխարհագրական անունները դրանց ցանկում վերջին տեղում չեն: Այս մասին հայտնում է cosmo.ru-ն:
Օրինակ՝ Մայքլ Ջեքսոնի դստեր անունը Փերիս (ի պատիվ Փարիզ քաղաքի) է, Մրայա Քերին իր երկվորյակներից մեկին անվանել է Մարոկո, Իսկ Բեքհեմների ընտանիքում մեծանում է փոքրիկ Բրուքլինը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)