ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմին Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել 

«Ես էնքան խմած, անջատված եմ եղել, որ չեմ իմացել՝ Ալենն ինձ գրկած է քնում»

Հասարակություն

«Ես էնքան խմած, անջատված եմ եղել, որ չեմ իմացել՝ Ալենն ինձ գրկած է քնում»,- ասում է հարբեցողությունից, անբարոյական կյանքից հրաժարված Նարինե Հարությունյանը:

«168 Ժամի» նախորդ համարներում անդրադարձել ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 62ա տան բնակչուհի Նարինե Հարությունյանի պատմությանը և առաջիկայում նույնպես հետևողականորեն մեր ընթերցողներին տեղեկացնելու ենք այդ հրապարակմանը հաջորդող իրադարձությունների մասին: Հիշեցնենք, որ երեխային հայտնաբերել էինք հարբեցողների և անբարոյականների միջավայրում, որտեղ նրա կյանքին վտանգ էր սպառնում:

ՀՀ Ոստիկանություն ահազանգելուց հետո Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը նիստ էր հրավիրել, որտեղ Ն. Հարությունյանին ժամանակ էր տրվել մայրական պարտականությունները պատշաճ կատարելու, կյանքը վերանայելու համար: Մենք պարբերաբար նաև տեղեկացրել ենք այս կնոջ բոլոր քայլերի մասին՝ ընթերցողներին ներկայացնելով ինչպես Ալենի, այնպես էլ՝ նրա մոր կյանքում արձանագրվող փոփոխությունների մասին:

ՀՕՖ կենտրոնի ամենափոքրիկ տղան

2 տարեկան Ալենն, արդեն երեք շաբաթ է՝ հաճախում է «Հայ օգնության ֆոնդ» երեխաների ընդունման կենտրոն, որտեղ երեկ այցելելով՝ համոզվեցինք, որ փոքրիկն իրեն շատ լավ է զգում: Ավելին՝ նա արդեն սիրելի մանկավարժ և ընկերներ ունի, որոնց կարոտում է: ՀՕՖ կենտրոնի փոխտնօրեն Ռամոնա Կտակյանից փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ երեխայի վարքագծի, հոգեբանական խնդիրների, ինչպես նաև մայր ու որդու շփման վերաբերյալ:

«Թերթում հոդվածը կարդալուց հետո ես մեր սոցիալական աշխատողին խնդրեցի կապվել թաղապետարանի հետ, որտեղ եղավ ընդլայնված քննարկում: Առաջին նիստին ես եմ մասնակցել, որի ընթացքում որոշումները կայացվեցին: Պայմանավորվածությունն այսպիսին էր. երեխային բերում են մեզ մոտ (թեև մենք աշխատում ենք 3 տարեկանից սկսած երեխաների հետ), որից հետո հանդիպեցինք մորը, մեր մասնագետը նաև մասնակցեց տնայցին: Երեխան կենտրոնում է գտնվում մինչև երեկո, քանի որ գիշերը մայրիկի հետ է անցկացնում, ընդ որում՝ շատ լավ է, որ երեխան չի կտրվում մորից»,- ասում է Ռ. Կտակյանը՝ վստահեցնելով, որ թե՛ ինքը, թե՛ կենտրոնի հոգեբանն ու սոցիալական աշխատողը հաճախակի Նարինեի հետ զրույցներ են ունենում, որի ընթացքում նրա մոտ զգալի փոփոխություն են նկատում: ՀՕՖ կենտրոնի փոխտնօրենի հավաստմամբ՝ Նարինեն հիմա շատ պատասխանատու մայր է, ով խիստ մտահոգվում է երեխայի առողջությամբ և մեծ հոգատարություն է ցուցաբերում որդու նկատմամբ:

«Ես նաև շատ կարևորում եմ բնակարանի վերանորոգումը, որովհետև մարդը ներսից փոխվելուց զատ՝ պետք է նաև միջավայրը փոխի: Փաստորեն, հիմա նա մաքրված կմտնի իր մաքուր բնակարան: Հիմա ինչ-որ բան տեղից շարժվեց, որովհետև շատերը միացան, և համախմբված գործ արվեց, իսկ համագործակցությունը շատ բան է փոխում, քանի որ շատ դեպքերում մեկը ոչինչ չի կարողանում անել: Շատ լավ է, որ ժամանակին հասել եք, և այն ամենն, ինչ կարող էր լինել՝ միանգամից կանխվեց և չեղավ»,- ասում է Ռ. Կտակյանը՝ հավելելով, որ թեև Ալենն իրենց կենտրոնի ամենափոքրն է, այդուհանդերձ՝ նա նույնիսկ իրենից մեծ երեխաների հետ է ակտիվ շփվում:

Նա արդեն բավականին ակտիվ է դրսևորվում, կարողանում է իրեն պաշտպանել և հասուն երեխա է՝ իր ես-ն ունի: Այնուամենայնիվ, մասնագետներն ամեն ինչ անում են երեխայի զարգացման առումով համապատասխան արդյունք ունենալու համար: Ռ. Կտակյանը նաև այսպես է բնորոշում երեխայի մոտ առկա փոփոխությունը. «Կենտրոն ընդունվելուց առաջ նայում էիր՝ մի տեսակ վախենում էիր, իսկ հիմա նայում ես և ուրախանում ես: Սկզբում նաև կաշկանդված էր, բայց հիմա հարմարվել է և կենտրոնն ընկալում է՝ որպես իր տուն: Այնպես որ՝ և՛ մայրիկի, և՛ երեխայի մոտ փոփոխությունն ակնհայտ է»:

ՀՕՖ կենտրոնի հոգեբան Լիանա Տուրաբյանն ասում է, որ երեխայի մոր հետ կապը շատ ուժեղ է: «Շատ կապված է մայրիկի հետ և նրան շատ սիրում է: Ի դեպ, Ալենը շատ դրական, ջերմ, մարդամոտ երեխա է, իսկ ֆիզիոլոգիական և հոգեբանական նկարագիրը նորմալ է: Կենտրոն հաճախելիս դժվարությամբ է կտրվում մայրիկից, բայց հետագայում, մյուս երեխաների հետ շփվելով, ընտելանում է, իհարկե, մայրիկին սպասելով: Պետք է նշեմ, որ շատ է սիրում մանկավարժներին և երեխաներին: Դեռ չի խոսում, բայց խաղի միջոցով փորձում ենք աշխատել երեխայի հետ»,- ասում է Լ. Տուրաբյանը՝ վստահեցնելով, որ Ալենը կենտրոնի մասնագետների համար խնդրահարույց երեխա չէ:

Կենտրոնի հոգեբանը նաև նշում է, որ երեխաներն Ալենին այնքան են սիրում, որ առավոտյան անհամբեր սպասում են նրա այցին:

Սոցիալական աշխատող Ռիմա Հարությունյանը նշում է, որ Նարինեն հիմա բավականին լավ վիճակում է՝ խնամված և հոգատար: Եթե նախկինում նա կաշկանդված էր, ապա ներկայումս նրա մոտ նաև ինքնավստահություն է նկատվում. «Մայր է, որի հետ պետք է աշխատել և որոշ բաներ վերականգնել: Միանշանակ փոփոխություն ենք տեսնում»:

ՀՕՖ-ի փոխտնօրեն Ռ. Կտակյանն ավելացնում է, որ Նարինեն մի մարդ է, որին բոլորը դատապարտել, մեղադրել են և վատ հայացքով են նայել, մինչդեռ կենտրոնում իրեն որևէ մեկը հարց չի տալիս՝ «ինչո՞ւ ես դա արել», այլ ասում են՝ «մենք քեզ հետ ենք»: «Մենք ասում ենք՝ բալիկիդ թող, գնա դարձիր լավ մամա: Ինքը տեսնում է, որ իրեն չեն մեղադրում, և գալիս է ընդառաջ, ինչը նշանակում է, որ հասկանում, մեր օգնությունն ընդունում է: Նա հիմա նաև չունի վախ, որ երեխային կկորցնի: Շատ լավ ցուցանիշ է, որ մայրը չի ցանկանում երեխային թողնել, ընդդիմանում է: Նարինեի մոտ մոր ու ձագուկի մայրական զգացումը շատ լավն է: Երբ առաջին օրը թաղապետարանն այս հարցը քննարկում էր, այնտեղ երեխային մանկատուն տանելու մասին կարծիքներ եղան: Ես ասացի, որ մոր ու երեխայի բաժանումը երկուսի համար էլ շատ ցավոտ կլինի. մենք պատրաստ ենք տանել մեր կենտրոն, տարիքային բացառություն կանենք և ինչ պետք է՝ կանենք: Ավելի ուրախացա, երբ մայրն ասաց, որ գիշերը բալիկին կտանի տուն, չի կարող առանց երեխայի:

Սրանք շատ կարևոր բաներ են»,- ասում է կենտրոնի փոխտնօրենը՝ հավելելով, որ իրենց փորձը ցույց է տալիս, որ մայրերը բավականին հեշտությամբ են լքում իրենց երեխաներին, մինչդեռ Նարինեն ի սկզբանե չի ցանկացել երեխային մանկատուն հանձնել: Որքան էլ սոցիալական աշխատողը փորձել է բացատրել կենտրոնի մոտեցումը, այդուհանդերձ Նարինեի մոտ սկզբնական շրջանում երեխային կորցնելու անվստահություն, վախ է եղել: «Առաջին օրը նա բարձրացավ վերև՝ երեխայի մոտ, շատ երկար մնաց: Չէր կարողանում գնալ, մի երկու անգամ գնաց, նորից հետ եկավ: Սկզբում մեզ հարցնում էր, թե՝ որ էս ժամին գամ՝ կթողնե՞ք երեխային տեսնել:

Հետագայում նա համոզվեց, որ կենտրոնը երեխային ժամանակավոր խնամելու է, մինչև ինքն իր հարցերը լուծի: Այնպես որ, հիմա շատ հանգիստ է»,- ասում է սոցիալական աշխատողը՝ Ռիմա Հարությունյանը: Ներկայումս ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոնում 27 երեխա կա, ընդ որում՝ կենտրոնի մասնագետները նշում են, որ այլևս կորցրել են զարմանալու հատկությունը, քանի որ աննկարագրելի ծանր դեպքերի են բախվում: Օրինակ՝ անչափահաս մարմնավաճառ աղջիկներ, թրաֆիկինգի (սեռական և աշխատանքային) ենթարկված երեխաներ, որոնք համապատասխան կառույցներից տեղափոխվում են կենտրոն: ՀՕՖ կենտրոն երեխաները տեղափոխվում են ժամանակավոր, մինչև 6 ամիս ժամկետով:

Ի դեպ, կենտրոնի փոխտնօրենի հավաստմամբ՝ վերջին տարիներին մայրերի կողմից լքվող երեխաների տենդենց է նկատվում: «Մենք ամեն օր դա ենք քննարկում, թե արդյոք ի՞նչ պատահեց այս երկրի հետ, որ մայրերն այսպես հեշտությամբ լքում են երեխաներին: Երեխան կա, բայց մորը չենք կարողանում գտնել: Շատ հեշտությամբ ասում են՝ դե չեմ կարողանում երեխայիս պահել, վարքային խնդիրներ ունի, անկարգ է:

Լքում է և ամիսներ շարունակ չի գալիս: Մենք տղա ունենք, որ յոթ ամիս է՝ կենտրոնում է, իսկ մայրն ասում է՝ անկարգ է, չեմ կարողանում պահել: Նույն մայրը, որը ծնել է այդ երեխային, նրա տասնամյակին չներկայացավ: Երեխայի 10 տարին մենք այստեղ նշեցինք առանց մոր, բայց ինչ ուզում ես արա՝ նվերներ, տորթ, փուչիկներ, միևնույն է՝ չի կարողանում ուրախանալ, որովհետև մաման կողքը չէ: Ուղղակի չի բարեհաճել գալ»,- պատմում է Ռ. Կտակյանն՝ ավելացնելով, որ նման մայրերի ֆոնին' Ալենի մայրը հրաշք է:

Ըստ կենտրոնի փոխտնօրենի՝ երեխաների լքման երևույթը գնալով խորանում է, ընդ որում՝ մայրերը չեն ցանկանում կորցնել մայրական իրավունքը, բայց չեն էլ ցանկանում երեխաներին տուն տանել: ՀՕՖ-ի փոխտնօրենը նաև նշում է, որ երեխաներին մեծամասամբ լքում են այն մայրերը, որոնք իրենք էլ լքված են եղել: Օրինակ՝ մանկատան նախկին սանը կարող է բավականին հեշտությամբ ասել՝ տարեք երեխայիս մանկատուն:

«Միշտ գնալու եմ լույսի հետևից»

Ինչևէ, երեկ մենք համոզվեցինք, որ փոքրիկ Ալենն իրեն շատ լավ է զգում ՀՕՖ կենտրոնում, իսկ մասնագետները երեխայի հանդեպ բավականին հոգատար էին: Մենք նաև այցելեցինք Դրոյի 62ա՝ Նարինեի բնակարան, որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և բնակարանը կահավորվում է: Հիշեցնենք, որ արձագանքելով Ալենի մասին հրապարակմանը' բազմաթիվ մարդիկ համախմբվեցին և նվիրատվությունների շնորհիվ նախաձեռնվեց բնակարանի հիմնովին վերանորոգումը, կահավորումը և կոմունալ մի շարք խնդիրների լուծումը: Ինչպես միշտ, Նարինեի կողքին էին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Փրկենք Ալենին» խմբի կամավորները, ովքեր այս պատմության առաջին օրից մինչ այսօր ջանք չեն խնայում Ալենին ու նրա մորն օգնելու հարցում: Կամավորները վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո մինչև անգամ մաքրման աշխատանքներն էին կատարում: Նարինեն ասում է՝ առայսօր չի կարողանում հավատալ, որ իր նախկին գորշ, խոնավ ու կիսափուլ խրճիթին հիմա փոխարինել է մի լուսավոր, կոկիկ և հարմարավետ տուն, որտեղ արդեն ոչնչի կարիք չի լինելու:

«Սա կարծես երազ լինի. հիմա ես իմ ձեռքով մաքրում եմ տան իրերը, բայց դեռ չեմ պատկերացնում, որ ես կարող եմ այստեղ ապրել: Երևի ինձ չհասկանաք: Էդ աղքատությունից, էդ հոգեկան ծանր ապրումներից հետո դժվար է հավատալ էս իրականությանը: Իմ կյանքում առաջին անգամ լույս է բացվել, ու պատրաստ եմ ամբողջ կյանքում գնալ էդ լույսի հետևից»,- ասում է նա ու ամեն րոպե կրկնում, որ անհամբեր սպասում է ժամը 18:00-ին՝ Ալենին տեսնելու ժամին: Ասում է՝ որքան ժամը մոտենում է՝ այնքան սիրտն ավելի ուժգին ու արագ է բաբախում:

«Գիտե՞ս, հիմա գիշերները Ալենը քնած ժամանակ գալիս, փաթաթվում ա ինձ, գլուխը դնում ա վրաս ու էդպես ինձ փաթաթված քնում ա: Ես երբեք չեմ իմացել, որ ինքը էդպես ա քնում: Հիմա գիշերները, որ էդպես ա անում, արթնանում ու հուզմունքից չեմ կարողանում քնել: Ալկոհոլը ինձ զրկել էր կյանքի ամենահրաշալի զգացողություններից»:

Նարինեն մեկ էլ շատ է տառապում, երբ ՀՕՖ հաճախելուց հետո Ալենն իր հետևից լաց է լինում. «Քիչ ա մնում հետ գնամ, չեմ դիմանում, ամբողջ ճանապարհին լացն ականջիս ա լինում: Բայց հասկանում եմ, որ էնտեղ Ալենը շատ ա փոխվում: Առաջ շատ ներվային էր, գլուխը խփում էր բազկաթոռին, ջղայնանում, ջարդում էր ձեռքն ընկածը: Հիմա շատ հանգիստ ա, խաղում ա, ուրախանում ա»: Նարինեն մեկ էլ վստահեցնում է, որ «Փրկենք Ալենին» խմբի կամավորների պես լավ ընկերներ ունենալուց հետո երբեք չի շփվել ու երբեք չի շփվելու իր նախկին ալկոհոլիկ, անբարոյական միջավայրի հետ. «Միշտ գնալու եմ լույսի հետևից, հավատա»:

«168 ԺԱՄ»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն
Ամենադիտված