ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմին Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել 

Հայ ճանաչվածների առաջին սերերը

Հասարակություն

Առաջին սերը, ինչպես որ հացը,

Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում... Սևակ:

Մեծն բանաստեղծն իրավացի է, չէ՞ որ առաջին սերն այն տարիքում է լինում, երբ կյանքից ամենաքիչն ես հասկանում, ու կյանքի դժվարին դպրոցն անցած չես լինում: Սակայն որքան էլ մեծ է եղել ցավն ու կորուստը չստացված սիրո դեպքում, այդուամենայնիվ առաջին սիրո հուշերը թերևս ամենաերջանիկ ակնթարթներից են բոլորիս կյանքում: Ձեզ ենք ներկայացնում հայ հայտնիներից մի քանիսի առաջին սիրո պատմությունները, որոնցով նրանք կիսվել են slaq.am-ի հետ:

Հաղորդավարուհի Դինա Ակոպովնա- Իմ առաջին սերն, այն էլ լուրջ եղել է 17 տարեկանում և դարձել ճակատագրական: Հանուն այդ սիրո ես թողեցի ամեն ինչ, կարիերաս, պարարվեստս: 18 տարեկանում ամուսնացա ու ունեցա աղջիկ: Այդ սերն էլ եղավ առաջինն ու վերջինը: Ես երբեք այդպես չեմ սիրել այս բոլոր տարիների ընթացքում: Իսկ այդ սերը վայելեցի 1 տարի 4 ամիս: Սեր, որ կար, իսկ հիմա դարձել է հիշողություն: Հիմա երջանիկ եմ, որ ունեմ սիրո պտուղը՝ աղջկաս:

Դերասանուհի Մարի Սանթրոսյան- Երբ առաջին անգամ սիրահարվեցի, 17 տարեկան էի: Նա մեր հարևանի տղան էր: Նա պայքարում էր բոլորի դեմ, հիմա երբ հիշում եմ, ծիծաղում եմ ու հասկանում, որ դա էլ իր հետաքրքրությունն ուներ: Դա, սակայն, շատ կարճ տևեց: Ու հիմա ես այդ հուշերը շատ լավ եմ հիշում, ու գտնում եմ, որ պետք չի թշնամանալ մեկի հանդեպ, ում ժամանակին սիրել ես: Քանի որ անկախ ամեն ինչից այդ ժամանակահատվածում սիրել ես, սրտի թրթիռով սպասել զանգերի: Իսկ ավելի լուրջ սիրահարվեցի 25 տարեկանում: Մենք մտերիմ ընկերներ էինք ու հանկարծ նա խոստովանեց, որ սիրահարված է ինձ: Այդ օրը իմ ծննդյան օրն էր, գնացինք միասին նշելու: Այդ օրն էլ հենց անակնկալ կերպով ինձ մատանի նվիրեց…հանգամանքներից ելնելով՝ մենք բաժանվեցինք, բայց կարևորը այն է, որ զույգերը պետք է միշտ լավը հիշեն, չէ՞ որ այդ ժամանակ նա ամենալավն էր, հետո ինչ որ բաժանվել ենք:

Դերասանուհի Նաիրա Մովսիսյան- Իմ առաջին սերը եղել է դպրոցական տարիներից, մինչ 20 տարեկան։ Դա իմ առաջին և կարծում եմ նախավերջին սերն էր։ Դա սեր էր առաջին հայացքից։ Մենք սովորում էինք 9–րդ դասարանում, իսկ նա՝ 10–րդ։ Սկզբից, իհարկե, պետք էր մերժել, մանավանդ, այն ժամանակ դեռ հարգանք կար աղջիկ–տղա հարաբերություններում, ավելի զուսպ էր ամեն բան, քան այսօր։ Հիշում եմ, առաջին անգամ էր մերժեցի, տունդարձի ճանապարհին անկախ ինձանից արցունքերը գլորվում էին այտերիս վրայով....Հանդիպումներ եղել են, բայց շատ քիչ։Մի ամիս հանդիպել ենք, երեք ամիս՝ ոչ, հետո նորից հանդիպումներ, հետո կրկին ընդհատումներ։ Այդ տարիները շատ եմ կարոտում, բայց ոչ թե իրադարձությունները, այլ՝ ինձ։ Կարոտում եմ՝ սիրային վիճակները, սրտի թրթռոցով սպասելը, երբևէ չզանգելը, բայց զանգերին սրտի թրթիռով սպասելը։ Երազում եմ, որ այսօրվա երիտասարդները նման զգացում ապրեն.. և իհարկե, հարգեն միմյանց։

Դերասանուհի Նառա Դիլանյան- Ես առաջին անգամ սիրել եմ մանկապարտեզում։ Նրա անունը Ստյոպա էր։ Ես ագամ պլանավորել էի մեր հարսանիքը, որոշել էի ունենալ 10 և որ ամենահետաքրքիրն այն է, որ որոշել էի այդ երեխաներին բաժանել մեր բարեկամների մեջ։ Իսկ գիտակից կյանքում առաջին անգամ և միակ անգամ սիրել եմ իմ նշանածին՝ Հովոյին։ Մենք արդեն երկար ժամանակ է՝ միասին ենք։ Ես երջանիկ եմ, սիրված, գնահատված և որ ամենակարևորն է՝ ինձ թույլ եմ զգում, կին եմ զգում իմ տղամարդու կողքին։

Ջուս - Ինձ մոտ և մանկապարտեզում և դպրոցում միշտ եղել է միակողմանի սեր, այսինքն՝ ես սիրում էի տղային, նա ինձ՝ ոչ: Ես միշտ տառապում էի, թե ինչու տղաները ինձ չեն սիրահարվում: Ամենաառաջին սերս եղել է մանկապարտեզում: Այդ շիկահեր, կապուտաչյա տղայի անունը Սերյոժա էր: Ես ուղղակի հալվում էի, երբ տեսնում էի նրան: Մենք գնում էինք նույն Մասիվի մանկապարտեզը: Նա էլ սիրում էր մի գեշ աղջնակի և նրանք միշտ ման էին գալիս մանկապարտեզի բակում: Ես էլ կողքից նայում էի նրանց և մտածում, թե ինչպես կարելի է գրավել Սերյոժայի սիրտը: Մի անգամ մամաս գնեց Գերմանիայից բերված շատ թանկանոց գնացք խաղալիք: Այդ գնացքի վերևի հատվածում կային գունավոր, սիրուն շարիկներ, երբ գնացքը գնում էր, այդ շարիկները թռնում էին ու իջնում: Առանց այդ շարիկների գնացքը չէր շարժվում: Ու մի օր այդ գնացքը տարա ինձ հետ մանկապարտեզ: Սերյոժան տեսավ այդ գնացքը և գունավոր շարիկները, աչքերը միանգամից փայլեց և նա ինձ վրա ուշադրություն դարձրեց՝ ուղղակի հարցնելով՝ կարող է նա վերցնել այդ շարիկները: Ես ուրախանալով, որ նա իմ վրա ուշադրություն դարձրեց, ասացի՝ վերցրու, նվիրում եմ՝ գիտակցելով որ էլ երբեք իմ գնացքը չի գնա: Նա ուրախացավ, վերցրեց այդ շարիկները ու մի քանի րոպե անց նվիրեց իր սիրած աղջկան: Ինձ համար դա մեծ սթրես էր: Այդքանով էլ ավարտվեց իմ առաջին սիրո պատմությունը: Իմ սիրո այդ պատմությունը կա իմ ու Գուժի "STOP" տեսահոլովակում:

Վալերի -Աշխեն Գործունյան- Իմ առաջին սերս!!! Երբ 17 տարեկան էի, ընկերուհուս հետ գնացի կոշիկ առնելու, խանութում խոսում էինք, մոտեցավ սեփականատերը, ուզեց խոսել մեր հետ, կոմպլիմենտ արեց աչքերիս մասին և ես ասացի որ հայ եմ ծագումով, իր ընկերն էլ հայ էր, բայց ես շատ խիստ հայր ունեի և մենք գնացինք, ես իրավունք չունեի շփվելու օտարի հետ: Հետո իմ եղբայրը կարատե էր պարապում ու մի օր գնացի իրեն նայելու ու այդ նույն մարդը կարատե էր պարապում եղբորս հետ: Անունը Սմբատ էր, շատ սիրուն, բոյով սպորտով պարապող տղամարդ էր: Ես սիրահարվեցի, նա ինձնից մեծ էր 10-ը տարի: Երբ սկսվեց ինձ հետ հանդիպել, գալիս էր դասերից հետո ուղեկցելու: Մասնագիտությամբ ոսկերիչ էր, ինձ շատ սիրուն մատանիներ էր նվիրում եղբորս միջոցով, որովհետև արգելված էր ինձ մենակ դուրս գալ: Մեկ մեկ գիշերը դուրս էի գալիս իր հետ: Առաջին մարդն էր, ով ինձ տարավ պարելու, առաջին մարդն էր ու երևի վերջինը, ով ինձ տարեդարձիս օրը տարավ շատ սիրուն ռեստորան, Փարիզի բարձր շենքերի մեջ: Ըմպանակի մեջ գտա շատ սիրուն մատանի: Ռոմանտիկ ու սիրուն էր, ու ես շատ շատ սիրահարվեցի, բայց իմ ընտանիքը, իմ հայրը համաձայն չէին, որ Սմբատի հետ դուրս գամ ու լրջանան մեր հարաբերությունները: Այն ժամանակ հնչեց այն, որ ինքը ոչ թե ինձ է սիրում, այլ իմ ունեցվածքը: Ու այդ սիրուն միամիտ, իմ կողմից սերը չկարողացավ երկար շարունակվել: Բայց մինչև հիմա հիշում եմ իմ առաջին սիրուն, ով ծագումով հայ էր:

{gallery}1090{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն
Ամենադիտված