ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ թեկնածուները դիմում են գրել հրաժարականի՞ մասին
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջել են միանգամից երկու դիմում գրել՝ մեկն առաջադրվելու, մյուսը հրաժարականի մասին: Այդպիսով՝ առաջնային տեղերում հայտնված հանրային հեղինակություն ունեցող որոշ գործիչների օգտագործելու են որպես ցուցակի «զարդարանք», սակայն ընտրություններից հետո գզրոցներից հանելու են նրանց երկրորդ դիմումները և որոշակի փոխհատուցման դիմաց առաջարկելու են ինքնաբացարկ հայտնել: Ի դեպ, այս գործելաոճը նորություն չէ, այն բազմիցս կիրառվել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Ամենավերջին օրինակը ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ տեղում հայտնված Հովհաննես Սահակյանն է, որը բազում ինքնաբացարկների արդյունքում հայտնվեց ԱԺ-ում: Նշենք, որ ԲՀԿ ցուցակի 42-րդ՝ ոչ խոստումնալից հորիզոնականում ներկայացված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը: Ու չի բացառվում, որ նա ևս մանդատ ստանա:
Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը