«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի որդու գործը. կալանքի փոխարեն՝ ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2012թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանության առիթով հարուցված քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է գտնվում: Հիշեցնենք, որ այս վիճաբանությանը մասնակցել էր նաև Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ: Վիճաբանողները ծեծել էին միմյանց ը կրակոցներ արձակել: Ս. Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում: Ըստ գործող կարգի՝ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ կիրառվում է կալանք: Սակայն ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, և ընտրվել է ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին: Նշենք նաև, որ Սպարտակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք, զինամթերք ձեռքբերելը, պահելը, կրելը):


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը