«Ժողովուրդ». Լրագրողի աշխատանքին խոչընդոտելն իր մեջ քրեական տարր է պարունակում
Հայկական Մամուլ
Նախագահական ընտրությունների օրը Սերժ Սարգսյանի՝ «Մետաքս» թաղամասում գտնվող ընտրական շտաբի դիմաց «Առաջին լրատվական»-ի և «Հրապարակ» օրաթերթի լրագրողներ Մարինե Խառատյանը և Գայանե Սարիբեկյանը ենթարկվել էին հարձակման: Խլել էին լրագրողների տեսախցիկը և հայհոյել: Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով հարուցվել էր քրգործ: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ում հարուցված քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության պաևտճառով: «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարինե Խառատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պարզ է, որ խոսքի գործի ակնհայտ տարբերություն կա: Եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ բոլոր սխալ գործողները պետք է պատժվեն, ապա տվյալ պարագայում նկատում ենք, որ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ որևիցե կերպ չեն պատժվում: Իսկ լրագրողի աշխատանքին խոչընդոտելն իր մեջ քրեական տարր է պարունակում»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը