«Արմենիա» առողջարանի բոլոր աշխատողները երևանաբնակներ են
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները հայտնեցին, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող «Արմենիա» առողջարանի բոլոր աշխատողները երևանաբնակներ են: Նշենք, որ այն գտնվում է Ջերմուկ քաղաքում, սակայն սեփականատերերը որոշել են, որ հյուրանոցի աշխատողները պետք է լինեն միայն երևանցիներ: Առողջարանի տնօրեն Համբարձում Գրիգորյանը մեզ հետ զրույցում հերքեց դա. «Ընդհանրապես երևանաբնակներ չունենք»:
«Ժողովուրդ»-ը կփորձի այլ աղբյուրներից էլ ճշտել լուրի իսկությունը: Ի վերջո, տարածքների համաչափ զարգացման մասին խոսողներն այդ ուղղությամբ քայլեր պե՞տք է անեն:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը