«Հրապարակ». Հրանտ Բագրատյանի կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Հայկական Մամուլ
Երեկ մինչև օրվա ավարտ հայտնի չէր՝ մասնակցելու է Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին, թե՝ ոչ: Նախապես տեղեկություն կար, որ մասնակցելու է, անկախ այն բանից՝ «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքը կայանում է, թե՝ ոչ:
Ինչ վերաբերում է մինչև վերջին պահը «Ազատության» հետ բանակցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, ապա տեղեկացանք, որ ԱԴ-ն որոշել է չմասնակցել այս ընտրություններին՝ «նպատակահարմար գտնելով ռեսուրսներն օգտագործել կուսակցությունը հզորացնելու, ազատական դաշտը համախմբելու ուղղությամբ»: Այսպիսով, ընտրություններին չի մասնակցի նաև «Ազատությունը», որի լիդերն այս պահին Հայաստանում չէ, չնայած բոլոր փաստաթղթերն ստորագրել ու նոր է մեկնել Ուկրաինա, որտեղից, մեր տեղեկություններով, կվերադառնա ամսվա վերջին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը