Այսօր տեղի կունենա Հանրային խորհրդի նիստ
Հայկական Մամուլ
Այսօր տեղի կունենա Վազգեն Մանուկյանի «Հանրային խորհրդի մասին» օրենքի նիստը:
«Հանրային խորհրդի մասին» օրենքը մայիսին կներկայացվի խորհրդարան: Նախորդ ուրբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ, որին, բացի Վիկտոր Դալլաքյանից մասնակցել են նաև նախաձեռնող խմբի անդամներ Խոսրով Հարությունյանը, Վլադիմիր Մովսիսյանը, Արշակ Սադոյանը, վերջնական որոշում է կայացվել ոլորտը կարգավորել ոչ թե նախագահի հրամանագրով, այլ՝ օրենքով, որով նախատեսվելու է նաև մարզերում համանման կառույցներ ստեղծել, ինչպես նաև ապահովել Սփյուռքի ներկայացվածությունը ՀԽ-ում:
Չի բացառվում, որ ոչ միայն Աժ նիստին, հանձնաժողովներին, կառավարության նիստերի աշխատանքներին մասնակցության հարցը լուծվի, այլև ելույթի հնարավորության դրույթը: Այսինքն՝ ՀԽ լիազորությունները խիստ կմեծանան:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը