Պարզվում է` Հայաստանն այնքան էլ հյուրընկալ երկիր չէ. Համաշխարհային տնտեսական ֆորում
Հայաստան
Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է այն երկրների ցուցակը, որոնք առավել բարեհամբույր և հյուրընկալ են օտարերկրացիների նկատմամբ:
Հարցումն անցկացվել է 140 երկրում 2011-2012թթ. ընկած ժամանակահատվածում: Հարցման մասնակիցներին հարց են ուղղել, թե որքան բարեհամբույր են իրենք ընդունում իրենց երկրում օտարերկրացիներին: Հայաստանը ցուցակում զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը՝ իր հարևաններից առաջ անցնելով միայն Իրանից, որը 135-րդ տեղում է: Վրաստանը գտնվում է 33-րդ, Թուրքիան՝ 53-րդ, իսկ Ադրբեջանը՝ 82-րդ հորիզոնականներում: Ռուսաստանը հայտնվել է այդ ցուցակի ամենաանհյուրընկալ, վերջից 3-րդ հորիզոնականում՝ զիջելով միայն Վենեսուելային և Բոլիվիային. գրում է Lenta.ru-ն:
Ամենաբարեհամբույր պետությունը ճանաչվել է Իսլանդիան, ապա Նոր Զելանդիան, և Մարոկոն: Օտարերկրյա հյուրերին ուրախ են դիմավորում նաև Իռլանդիան, Կանադան, Ավստրիան, Շվեյցարիան, Շվեդիան, Թաիլանդը և Արաբական միացյալ էմիրությունները:
Օտարերկրացիներին որախ չեն ընդունում մերձավորարևելյան այնպիսի երկրներ, ինչպես Իրանը(135), Պակիստանը(134), Սաուդյան Արաբիան(128):
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, թե որքան են տարբեր երկրներ ազատ և բաց զբոսաշրջության զարգացան համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին