ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմին Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել 

Իմ արժանիքները չեն սահմանափակվում մանեքենությամբ. Անի Քոչար

Հասարակություն

Մայիսի 5-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: «Ժառանգության» կողմից ԿԸՀ ներկայացված 64 հոգանոց ցուցակի 10-րդ հորիզոնականում է լրագրող, «Ես Yes!» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Անի Քոչարը:

Lurer.com-ի թղթակիցը մի քանի հարց ուղղեց Անի Քոչարին Երևանի ավագանու ընտրություններում վերջինիս մասնակցության վերաբերյալ:

-Ձեր մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում արդեն իսկ խոսակցությունների առիթ դարձավ: Քննադատում են՝ թե մանեքենուհին ինչ գործ ունի Երևանի ավագանու ցուցակում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին, և ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքային իշխանություններում ձեր ներկայությունը։

-Ինձ ճանաչող մարդիկ ճանաչում են որպես լրագրող, որպես հրապարակախոս և ավելի քան 13 տարի լրագրության մեջ եփված մարդ: Այն, որ երկրորդ մասնագիտությամբ մանեքենուհի եմ, դեռ չի նշանակում, որ իմ արժանիքները սահմանափակվում են դրանով: Ինչ վերաբերում է իմ ամսագրին, այն երիտասարդական ամսագիր է և արծարծում է նաև շոուբիզնեսային հարցեր. դա ևս չի նշանակում, որ այն անլուրջ հրատարակություն է, որովհետև «Ես Yes!»-ը մի հաջողված նախագիծ է, որն ավելի քան 7 տարի առաջատար է ամսագրային շուկայում:

Կարծում եմ՝ այնքան էլ պատահական չէ, որովհետև շոու-բիզնեսի մասին գրող բազմաթիվ ամսագրեր կան, և եթե հաջողության գաղտնիքը միայն շոու-բիզնեսը լիներ, հաջողակ կլինեին նաև մյուս ամսագրերը:

2000 թվականից զբաղվել եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, մի շարք ՀԿ-ների անդամ և կամավոր եմ եղել, զուգահեռաբար զբաղվել եմ մանկատան երեխաների և հիվանդ երեխաների խնդիրներով։ Այնպես որ, այն մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել միայն որպես մանեքենուհի և ստվեր գցել իմ մյուս գործունեությունների վրա, կարծում եմ՝ այդ ամենը միտումնավոր է արվում, և հասկանում եմ, թե ինչու:

Ես չեմ կարծում՝ մանեքենուհի լինելը ստվեր է գցում իմ մարդկային արժանիքների և որպես հանրային գործիչ ունեցածս իմիջի վրա։ Շատ բաներ կան, որ պարզապես չեմ բարձրաձայնում։ Տեսանելի է լինում, ինչը որ տեսանելի է: Այն ամենը, ինչ ես անում եմ որպես ակտիվ քաղաքացի, որպես հանրային դեմք, այդ մասին չեմ բարձրաձայնում: Կուզեք՝ համեստություն անվանեք, կուզեք՝ գաղտնիության սկզբունք:
Այն, որ ես աշխատում եմ որպես ժամանցային ամսագրի գլխավոր խմբագիր և մոդելային ասպարեզում, դեռ չի նշանակում, որ ես, դրանցից բացի, այլ աշխատանքով չեմ զբաղվում: Ես այժմ էլ աշխատում եմ որպես հասարակական կազմակերպության անդամ, նաև մանկատան սաների խնդիրներով զբաղվող կազմակերպության վարչության անդամ եմ:

-Ձեզ պատկերացնո՞ւմ եք քաղաքականության մեջ, և Ձեր առաջին քայլը ո՞րն է լինելու, ի՞նչ հարցեր եք բարձրացնելու։

-Ես պետք է ասեմ, որ քաղաքային իշխանությունների մեջ ընդգրկված լինելը միևնույն ժամանակ կապ ունի և՛ քաղաքականության հետ, և՛ ոչ: Դա այն ոլորտն է, որտեղ ակտիվ քաղաքացիները կարող են մասնակցություն ունենալ իրենց քաղաքի կառավարման գործերում։ Այն, որ ես ավագանու ցուցակում եմ, դեռ չի նշանակում՝ քաղաքականությամբ եմ զբաղվելու, կանեմ այն, ինչ մինչ օրս եմ արել, պարզապես՝ այլ հարթակում:

2000 թվականից սկսած՝ բարձրաձայնել եմ մեր քաղաքի համար խոցելի և ցավոտ հարցեր, որոնք ցավոք սրտի, մինչ օրս լուծում չեն գտել, համենայն դեպս, փորձում եմ ինչ-որ գործողություններ այդ ուղղությամբ անել: Օրինակ՝ հարց եմ բարձրացրել թափառող կենդանիների, քաղաքի անմատչելի միջավայրի, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տարրական պայմանների բացակայության, ջրահեռացման, լուսավորման հետ կապված խնդիրները:

Մենք ատոմակայան ունեցող երկիր ենք, բայց մեր քաղաքի լուսավորությունն այնպիսին է, որ զբոսաշրջիկների առջև կարելի է պարզապես խայտառակ լինել: Ծայրամասերի և մարզերի մասին դեռ չեմ խոսում: Հարևան պետություններ գնում ես, ապշում ես լուսավորությունից, իսկ մեր քաղաքում շատ լավ գիտենք ինչու է նման լուսավորություն և որտեղ են գնում այդ գումարները: Նույնը՝ ճանապարհաշինարարության ոլորտում, ամեն ինչ կատարվում է նորմերի խախտմամբ, հազարապատիկ գումարների ստվերմամբ, արդյունքում՝ անորակ մի բան: Մեր քաղաքն այսօր այնքան խնդիրներ ունի, թվարկելը պարզապես անհնար է: Ես նշեցի կոնկրետ այն խնդիրները, որոնց բազմիցս անդրադարձել եմ:

Գոնե այն տարիներին, երբ կլինեմ քաղաքային իշխանության մի օղակում, իմ քաղաքի, իմ քաղաքի բնակիչների համար կփորձեմ անել առավելագույնը:

-Ի՞նչ եք կարծում՝ «Ժառանգության» ներկայացրած ցուցակը մրցունա՞կ է։

-Կարծում եմ՝ գնահատականը ես չէ, որ պետք է տամ, բայց զուտ իմ անձնական տեսակետով՝ շատ ազնիվ ցուցակ է կազմված: Այդ ցուցակը բավականին մրցունակ է՝ սկսած առաջին հորիզոնականը զբաղեցնող մարդուց։ Թեև ցուցակում ընդգրկված բոլոր անհատներին ծանոթ չեմ, բայց վտսահ եմ՝ «Ժառանգությունը», ինչպես միշտ, հավատարիմ է իր գործելաոճին և ընդգրկել է մարդկանց, ովքեր իսկապես ցանկանում են կամ փորձում են մի հանրօգուտ բան անել: Ես կարծում եմ՝ ժամանակը բոլոր հարցերի պատասխանը տալիս է:

«Ժառանգությունն» իր փոքրաթիվ պատգամավորներով միշտ ապացուցել է, որ իրենք աշխատում են և միշտ ժողովրդի կողքին են:

Նելլի Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն
Ամենադիտված