Դանակով զինված քաղաքացին մուտք է գործել Ազգային ժողով
Հայաստան
«Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածել: Ականատեսների վկայությամբ՝ հնչել է երկու կրակոց: Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել:
Այս պահին ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել, իսկ ԱԺ լրատվական ծառայությունն անտեղյակ է միջադեպից»,-այս մասին գրում է hraparak.am-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին