Նոր մանրամասներ ԱԺ-ի միջադեպից (լուսանկարներ)
Հայաստան
Դանակով զինված մի երիտասարդ մուտք է գործել ԱԺ բակ: Այս մասին Լուրեր.com-ին հայտնում են ԱԺ լրատվության բաժնից։ Զինված քաղաքացին հարցին, թե ով է ինքը, պատասխանել է՝ Հիսուս Քրիստոսը:
ԱԺ լրատվական բաժնից հայտնում են, որ եղել է 2 կրակոց։ Երիտասարդը չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների հրահանգներին։ Անվտանգության աշխատակիցները կրակել են օդ, եղել է նաև երկրորդ կրակոց, որն ուղղված է եղել երիտասարդի ոտքին, քանի որ վերջինս շարունակել է առաջ շարժվել։
ԱԺ մուտք գործած երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց։
Լուսանկարները՝ Panorama.am-ի
{gallery}ajj{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին