Արթուր Աբրահամն այլեւս չի՞ թաքցնում իր ընտրյալին
Հասարակություն
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ընտրյալը Լիանա անունով մի հայուհի է, եթե հիմք ընդունենք վերջին ամիսներին գերմանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն ու ստորեւ ներկայացված լուսանկարները:):
Սովորաբար Արթուր Աբրահամը լսում է բռնցքամարտի ռինգում հնչող զանգը, բայց ո՞վ գիտի, եթե ամեն ինչ լավ ընթանա, շուտով նրա համար կհնչի նաեւ հարսանեկան զանգերի ձայնը. ահա այսպես է գրել promiflash.de կայքը՝ նշելով, որ Բեռլինում անցկացվող իտալական “Notte delle Stelle” ֆիլմերի փառատոնին բռնցքամարտիկը ժամանել է նոր զուգընկերուհու հետ:
“Այս անգամ լուսանկարիչների ուշադրությունը գրավել է ոչ թե Արթուրի շքեղ կոստյումը, այլ բռնցքամարտիկին ուղեկցող գեղեցիկ անծանոթուհին: Երեկոյի ընթացքում զույգին չեն կաշկանդել տեսախցիկները: Նրանք շարունակ ինչ-որ բան են շշնջացել միմյանց եւ ժպտացել՝ իրար ձեռք բռնած”,- գրված է վերոնշյալ հրապարակման մեջ:
Ավելի վաղ BRAVO.am-ն այս թեմայով մեկ այլ վարկած է ներկայացրել, որը կարող եք կարդալ այստեղ: Միգուցե բռնցքամարտիկի ընտրյալին տեսնենք մարտի 23-ին նախատեսված Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից ռեւանշ-մրցամարտի հանդիսատեսների շարքո՞ւմ:):


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը