Ո՞ւր է կորել Ռուզան Ավետիքյանը
Հասարակություն
Ռուզան Ավետիքյանի երգերն ու տեսահոլովակները տարիներ առաջ հայկական հեռուստառադիոհաղորդումների երաժշտական թոփ տասնյակներում առաջատար հորիզոնականներ էին զբաղեցնում, իսկ այսօր այս երգչուհին ասպարեզում չկա եւ ստեղծագործական նորություններ չի ներկայացնում: Նրա լռության պատճառը փորձել է պարզել BRAVO.am-ը:
«Չէի ասի, որ լռություն է, որովհետեւ այս ընթացքում էլ զբաղված եմ իմ սիրելի աշխատանքով: Եթե նոր տեսահոլովակներ չեմ նկարահանում կամ տարբեր հաղորդումներում հաճախ չեմ երեւում, չի նշանակում, որ չեմ ստեղծագործում»,-ասել է Ռուզան Ավետիքյանը՝ հավելելով, որ ժողովրդական երգ է դասավանդում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում:
Մեզ հետ զրույցում երգչուհին նշել է, որ “զբաղվում է նոր երգերի ստեղծման աշխատանքներով, իսկ նոր տեսահոլովակների մասին առայժմ չի մտածում, որովհետեւ կարծում է՝ դրանց քանակով չէ, որ պիտի հպարտանա արտիստը, այլ արվեստով, որը ներկայացնում է”:
“Ստեղծագործական դադարը թվացյալ է: Բոլորովին վերջերս եմ վերադարձել Մոսկվայից. հրավեր ունեի հայ համայնքի կողմից: Հայաստանից միայն ես էի: Համերգներին մասնակցելու առաջարկներին սիրով համաձայնում եմ”,- տեղեկացրել է Ռուզան Ավետիքյանն ու նշել, որ ամռանը համերգային շրջագայության կմեկնի Եվրոպա:
Երգչուհին մեզ հետ զրույցում նաեւ հերքել է ամուսնության եւ սեփական բիզնես ունենալու մասին ասեկոսեները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը