ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմին Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել 

Մերի Մնջոյանը՝ «Հայաստանի ձայնի», հոնորարների և անձնականի մասին

Հասարակություն

«Մի քիչ կամակոր, շատ ժպտերես»,- այսպես է իրեն բնութագրում «Հայաստանի ձայնի» ֆավորիտներից Մերի Մնջոյանը, ով նախագծի ամենափոքր մասնակիցն է, սակայն նրա ձայնային տվյալները ոչ մի կերպ չեն արտացոլում տարիքը :)

Գյումրիում ծնված Մերին երաժշտության ոլորտում առաջին քայլերն արել է 4 տարեկանում «Դեղձանիկ» մանկապատանեկան համույթում՝ Գրիգոր Թագվորյանի ղեկավարությամբ, սովորել է նաև Գյումրու Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեսի դպրոցի վոկալի և դաշնամուրային բաժիններում: 13 տարեկանից Մերին տեղափոխվել է Երևան, սակայն չի մոռանում, թե իր արմատներն ուր են տանում. «Ես երբեք չեմ մոռանում, թե որտեղից եմ սկսել: Շատ հպարտ եմ, որ գյումրեցի եմ և շատ սիրում եմ իմ համաքաղաքացիներին»: Այստեղ՝ Երևանում, աղջիկն ապրում է հորաքրոջ հետ, ով նրա՝ երաժշտական ուղղությունն ընտրելու գլխավոր «մեղավորն» է: Հենց նա է փոքրիկ Մաշային առաջին անգամ տարել «Դեղձանիկ» համույթ, այժմ էլ օգնում է կարգավորել գործունեությունն ու աջակցում է նրան բոլոր հարցերում: Այժմ նա երգում է «Դո-ռե-մի»-ում՝ Նադեժդա Սարգսյանի և Գյումրու Տիրամայր Հայաստանի երգչախմբում՝ Ռեբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Մինչ «Հայաստանի ձայնը» Մերի Մնջոյանը մի շարք մրցույթների է մասնակցել. 2007 թվականին նա Գերմանիայում կայացած «Բեռլինյան մարգարիտներ» երաժշտական մրցույթի 4-րդ մրցանակակիրն է եղել: 2008 թվականին «Մանկական Եվրատեսիլի» ժամանակ հանդես է եկել Մոնիկա Մանուչարովայի հետ՝ որպես բեք վոկալ: Հենց Մաշան էր այդ տարի Հայաստանը ներկայացնող «Երգի թևեր» կոչվող ստեղծագործության հեղինակը: Ինքը՝ Մերին, ևս ներկայացել էր նախընտրական փուլում, սակայն երրորդ տեղն էր զբաղեցրել: Նախորդ տարի էլ Մերի Մնջոյանը մասնակցեց «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին և ընդգրկվեց լավագույն հնգյակում: Թեև երգչուհին ներկայացել էր տարբեր մրցույթների, սակայն նրա համար շրջադարձային եղավ «Հայաստանի ձայնը»: «Այս մրցույթը տարբերվեց իր ձևաչափով, ինչպես նաև, կայացավ Հայաստանում: Մինչ այս մասնակացածս մրցույթները Հայաստանում չէին,- esyes.am-ին ասաց Մաշան և նշեց, որ մրցույթն իրեն մի շատ կարևոր հնարավորություն տվեց,- մարդկանց ճանաչելու, լավն ու վատը տարբերակելու շատ լավ հնարավորություն էր: Շատ ուրախ եմ, որ այժմ շրջապատված եմ լավ մարդկանցով»: Մրցույթի մասնակիցներից երգչուհին ավելի մտերիմ է Թաթայի թիմից Իսկուհու, Վլադիմիրի, Սոֆիի թիմից Ալինայի և իր բոլոր թիմակիցների հետ. «Քանի որ Սոնայի թիմից վերջին շրջանում հիմնականում ես, Մարտը, Աիդան և Հովհաննեսն էինք մնացել նախագծում, ավելի մտերիմ եմ նրանց հետ: Ցավոք, ըստ նախագծի կանոնակարգի, Հովհաննեսը դուրս մնաց, սակայն մենք միշտ հանդիպում ենք, շփվում»:

Մերիի մարզչի՝ Սոնայի դրական վերաբերմունքը նրա նկատմամբ ակնհայտ է: Չափազանց էմոցիոնալ Սոնան միշտ շատ բուռն է արձագանքում Մաշայի ելույթներին: Վերջինն էլ իր հերթին նշում է, որ իր մարզիչը բոլորի նկատմամբ ունի այդպիսի վերաբերմունք. «Սոնան դրական է տրամարդված յուրաքանչյուր մարդու նկատմամբ: Նա մեզ երբեք չի ասում՝ իմ մասնակիցները, ասում է՝ իմ երեխաները: Կարծում եմ՝ դրանով շատ բան է ասված: Նա հիանալի անձնավորություն է և շատ լավ երաժիշտ, շնորհակալ եմ Աստծուն, որ Սոնայի պես մարդու եմ հանդիպել: Նա միշտ շատ ճիշտ է հասկանում՝ ինչ եմ ես ուզում»։

Ինչ վերաբերում է հաղթելու հավանականությանը՝ Մերին անկեղծորեն ասում է, որ ցանկությունը մեծ է. «Բնականաբար, բոլորս էլ ունենք այդ ցանկությունը: Ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Ինչ էլ լինի, ես դա կընդունեմ որպես իր ցանկություն»: Իրենից բացի Մաշան «Հայաստանի ձայնի» հաղթող է տեսնում իր մյուս թիմակիցներին՝ Մարտին և Աիդային, ովքեր, ըստ նրա, ունեն երաժշտական շատ լավ կրթություն և հնարավորություններ:

Բեմում և կյանքում Մաշան շատ տարբեր է, սակայն միայն այն առումով, որ բեմը պահանջում է ունենալ բեմական շքեղ տեսք, իսկ իրական կյանքում նա առանձնապես նշանակություն չի տալիս այդօրինակ շպարին, վարսահարդարմանը և հագուստին: Մի բան, սակայն, ընդհանուր է. և՛ բեմում, և՛ կյանքում Մաշան փորձում է իրական և անկեղծ լինել: Հասարակության զգալի մասի մոտ նա տպավորված է որպես համեստ աղջնակ: Իր բնորոշմամբ՝ նա հենց այդպիսին է: Ի դեպ, ընկերները նրան հաճախ նմանեցնում են “Маша и Медведь” մուլտֆիլմից Մաշային:)
Այս տարի Մերին կավարտի Երևանի Մշակույթի պետական քոլեջը, ինչից հետո Կոնսերվատորիա ընդունվելու ցանկություն ունի: «Երբ երրորդ կուրս էի, երկմտում էի՝ բարձրագույն կրթությունս երաժշտական ուղղությա՞մբ շարունակեմ, թե՞ այլ մասնագիտությամբ: Հիմա՝ նաև «Հայաստանի ձայնի» շնորհիվ հստակ որոշել եմ, որ պետք է անպայման այդ ուղղությամբ գնամ»,- ասաց Մաշան, ով երկրորդ մասնագիտություն ընտրելու դեպքում բժշկական ոլորտում ուժերը կփորձեր: Նա դեղագործ դառնալու ցանկություն է ունեցել, սակայն հասկանում է, որ երգը թողնել չի կարող, իսկ համատեղել՝ ժամանակը թույլ չի տա. «Ես շատ եմ սիրում երգը և ապրում եմ դրանով»: Մաշան արտերկրում սովորելու ցակություն ունի, սակայն առայժմ ժամանակից առաջ ընկնել չի ուզում:

Երգչուհին նաև երգեր է գրում, սակայն որպեսզի ստեղծագործի, պետք է տրամադրվի: «Շատերն ասում են՝ երաժշտությունը գալիս է, ինձ մոտ այդպես չէ, ես պետք է տրամադրվեմ, որ ստեղծագործեմ: Ցավոք, վերջին շրջանում շատ զբաղված եմ լինում և ստեղծագործելու ժամանակ չեմ ունենում, սակայն առաջիկայում անպայման կվերսկսեմ ստեղծագործել,- ասաց Մաշան, ով մեծ սիրով կկատարի նաև այլ կոմպոզիտորների երգեր, սակայն առայժմ նոր երգ ներկայացնելու ծրագրեր չունի: -Նախագծի ավարտից հետո կմտածեմ այդ մասին, այս պահին բոլոր ուժերս կենտրոնացրել եմ «Հայաստանի ձայնի» վրա»: Առայժմ Մերին առաջարկներ չունի, սակայն հուսով է՝ նախագծի ավարտից հետո այդպիսիք կլինեն:

Երգչուհուց հետաքրքրվեցինք նաև արդյոք այս ընթացքում կարողացել է երգով գումար վաստակել, ինչին նա շատ անկեղծ պատասխան տվեց. «Այս ընթացքում հոնորարներ եղել են, սակայն շատ չնչին: Երգով գումար աշխատում եմ նաև Գյումրու կաթոլիկ եկեղեցում, որտեղ ամեն կիրակի երգում եմ երգչախմբում ու վարձատրվում դրա համար»:

Իհարկե, չմոռացանք Մաշայից ճշտել նաև մեր ընթերցողներին ամենաշատ հետաքրքրող հարցերից մեկը՝ արդյոք նրա սիրտը զբաղված է: Պարզեցինք, որ ոչ, նա ընտրյալ չունի:Այս մասին գրում է esyes.am-ը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն
Ամենադիտված