Վարդան հրդե՞հ է «առաջացրել» Երևանում
Հասարակություն
Ուկրաինական glamurchik.tochka.net կայքը, անդրադառնալով մերկապարուհի Վարդայի՝ երևանյան համերգին, գրել է.
«Pole-dance-ի աշխարհի ամենալավ պարուհի Վարդան էքսկլյուզիվ մենահամերգներ է ունեցել Հայաստանում, որտեղ ներկայացրել է իր նոր փայլուն շոուն՝ Երևանի ամենահայտնի համերգասրահներից մեկում:
Կրակներով ելույթի ժամանակ անսպասելի դեպք է տեղի ունեցել: Միացել է հրշեջ ծառայության անվտանգության համակարգը: Մի քանի րոպե անց ժամանել են հրշեջ ծառայության ներկայացուցիչները՝ պարզելու «հրդեհի բռնկման» պատճառները: Որքան են նրանք զարմացել, երբ տեսել են «բոցաշունչ» և նրբագեղ գեղեցկուհուն:
Հրշեջ ծառայությունը սկզբում ցանկացել է տուգանել ակումբը՝ կեղծ տագնապի համար: Բայց երբ անվտանգության աշխատակիցները հասկացել են, որ շոուն անվտանգ է այցելուների համար, որոշել են չխանգարել Վարդայի ելույթը վայելողներին»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը