Հայաստանը մասնակցում է «Մոլորակի ժամ»–ին
Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարարությունը և մի շարք շահագրգիռ բնապահպանական կազմակերպությունների հետ համատեղ այս տարի իրենց մասնակցությունն են ցուցաբերում «Մոլորակի ժամ» համաշխարային բնապահպանական միջոցառմանը: «Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որի նպատակն է՝ միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Բնապահպանական այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի մոտ չորս տասնյակ մայրաքաղաքներ:
Սույն թվականի մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը և Բնապահպանության նախարարությունը «Մոլորակի ժամ» համաշխարային բնապահպանական շարժման ընդառաջ նախաձեռնում են ՀՀ Կառավարության առաջին շենքի և Կառավարության 3-րդ տան արտաքին լուսավորությունը խորհրդանշական 5 րոպեով անջատել (20:30-20:35):


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին