Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին հանրապետության արտաքին քաղաքականության եւ գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի եւ վերջերս արտասահման կատարած աշխատանքային այցերի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ու մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես, գարնանացանի հետ կապված հարցերի շուրջ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Նախագահ Սահակյանը կարեւորել է 2013թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան