«Պարիր, թե կարող ես» նախագծի բացահայտումներից մեկը՝ Լոլա և Արման (տեսանյութ)
Հասարակություն
«Պարիր, թե կարող ես» նախագծի քվեարկությանը մնացել է ընդամենը մի քանի ժամ: Շաբաթ երեկոյան կհնչեն այն մասնակիցների անունները, ովքեր իրենց գեղեցիկ պարերի մատուցմամբ, ճկունությամբ արժանացել են հեռուստադիտողի գնահատականին:
Իսկ մինչ քվեարկության ավարտը Լոլան, Արմինան, Հովհաննեսը, Արմանը, ինչպես նաև մրցույթից դուրս մնացած մասնակիցները պատրաստվում են եզրափակիչ համերգին, որին հանդես են գալու տարբեր պարային ոճերով՝ տանգոյից մինչեւ Hip Hop: Մասնակիցներից որոշակիորեն առանձնանում են Արմանն ու Լոլան, ովքեր աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ ու մասնագիտական հմտություններով:
Այս երկու մասնակիցներն արդեն իսկ հասել են եզրափակիչ փուլ և պայքարում են առաջին տեղը գրավելու և հաղթող ճանաչվելու համար: Հանդիսատեսն իր բարձր գնահատականը տվել է Լոլային ու Արմանին և եթե դուք նույնպես տեսնում եք նրանց հաղթողի դերում՝ քվեարկեք զույգի օգտին՝ «Շանթ» հեռուստաընկերության կայքի միջոցով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը