Նա յուրացրել է հազարավոր լիտրերով դիզվառելիք
Հայկական Մամուլ
Արագածոտնի մարզի Սուսերի միջնակարգ դպրոցը երկար ժամանակ է՝չի կարողանում տնօրեն ունենալ: Թափուր տեղի համար առաջին մրցույթը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին, իսկ երկրորդը՝ այս տարվա մարտի 4-ին: Երկու մրցույթին էլ մասնակցել է երկու հավակնորդ՝ տնօրենի պաշտոնակատար Մարինա Քոչյանը և Ալբերտ Ստեփանյանը: Վերջինիս խոսքով, երկու մրցույթում էլ ինքն է հաղթել, սակայն տնօրենի պաշտոնակատարն է հաղթող համարվել և նշանակվել տնօրեն: Հիմա Թալինի քննչական խումբն աշխատում է դպրոցում նրա կատարած չարաշահումների վրա: Նա յուրացրել է հազարավոր լիտրերով դիզվառելիք, գումարներ է յուրացրել, մարդկանց վրա գումարներ է գրել, կեղծ ստորագրություն դրել ու յուրացրել փողերը, ինչի համար էլ քրեական գործ է հարուցվել:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը