ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմին Կարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն Խաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբ Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը Թորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը «Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել 

Լուսինե Թովմասյանը՝ հովանավորների անհամեստ առաջարկների մասին

Հասարակություն

«Քո հարցը» հարցազրույցների շարքը ներկայացնում է Լուսինե Թովմասյանի պատասխանները LN-ի ընթերցողների հարցերին:

Հարցազրույցի ընթացքում հեռախոսազանգով կապվեցինք նաև Լուսինեի քույրիկի՝ Իրինա Թովմասյանի հետ, ով, պարզվում է, նույնպես հարցեր ուներ Լուսինեին:

Իրինա Թովմասյան -Քիչ են հարցերը, որոնց պատասխանները ես չունեմ, քանի որ Լուսինեի հետ մենք հաճախ ենք շփվում: Ուզում եմ մի բան լսել իրենից.. Մի քանի օր առաջ Լուսինեն ինձ ասաց, որ ես շատ զգուշությամբ եմ տալիս իրեն երեխային, չնայած որ ինքը շատ լավ է փոքրիկներին պահում, չի վախենում գրկել, խնամքով վերաբերվում է: Բայց Լուսինեին ամեն դեպքում թվում է, որ ես շատ զգուշությամբ, վախով եմ երեխային իրեն տալիս:

Լուսինե- Այո, դու շատ լարված ես, երբ երեխան իմ գրկում է: Իրինա, շատ լուրջ էի ասում (ծիծաղում է- LN):

Իրինա- Ես իհարկե չեմ հավատում, որ նա լուրջ էր ասում: Դրա համար ուզում եմ ևս մեկ անգամ հարցնել՝ Լուս, իսկապե՞ս էդպես ես կարծում, թե ոչ:

Լուսինե- Չէ, չէ, իրականում կատակում էի, Իր ջան:

Իրինա- Բայց ինքն ամեն օր ասում է, որ շատ լուրջ է ասում… Փաստորեն, հիմա ես ստացա հարցի ճիշտ պատասխանը:

Լուսինե –Ահա, հիմա ստացար ճիշտ պատասխանը, ես կատակում էի… (Բայց Լուսինեն դեռ տանը կասի կատակում էր, թե ոչ )))- Ն.Ղ. ):

Այ այսպիսի անկեղծ քույրիկներ :

Իսկ հիմա այն հարցերի պատասխանները, որոնք LN-ին են ուղարկել Լուսինեի երկրպագուները:

Լուսինե Մանուչարյան- Քեզ համարել կամ համարո՞ւմ ես Հայաստանի ամենագեղեցիկ կինը:

Լուսինե Թովմասյան -Ամենագեղեցի՞կ: Իհարկե, ոչ: 2003-ին դարձել եմ «Միսս Հայաստան», բայց 26 մասնակից էր ընդամենը, և շատ գեղեցիկ աղջիկներ պարզապես չէին մասնակցել, այնպես որ, ասել, որ ես ամենագեղեցիկ կինն եմ, չեմ կարող:

-Իսկ ի՞նչ ես կարծում, ի՞նչն է պատճառը, որ բոլոր տարիների «Միսս Հայաստան» ճանաչվողներից դու ես ամենից շատ տպավորվել մարդկանց հիշողություններում:

Լուսինե Թովմասյան-Ես շատ վաղ եմ սկսել մոդելային կարիերան, ու հիմա երբ ասում եմ, որ 26 տարեկան եմ, շատերի հավատը չի գալիս: Բոլորը ինձ շատ վաղուց են հիշում, և չեն հավատում, որ կարող եմ 26 տարեկան լինել: Եվ հետո իմ «Միսս Հայաստան» ճանաչվելուց հետո եղավ «Միսս Եվրոպան», որը առաջինն էր, որ հեռարձակվելու էր Հայաստանում ուղիղ եթերով, ինչը նախկինում չէր եղել: Եվ «Վիցցե Միսս Եվրոպա» դառնալը, կարծում եմ, վատ չէր, և այդտեղից էլ իհարկե մարդիկ հիշեցին ինձ: Դրանից հետո արդեն ֆիլմեր, հաղորդումներ, համերգներ…

Մարի Անտոնյան- Շատ հաճախ գեղեցիկ կանայք ամբողջ կյանքի ընթացքում միայնակ են մնում, չկա՞ մտավախություն քեզ մոտ:

-Չէ, ընդհանրապես չկա (ժպտում է,-LN): Երևի թե 40-50 տարեկանում, եթե միայնակ լինես, կառաջանա այդ մտավախությունը: Երբեք չեմ էլ մտածել, որ կարող եմ միայնակ մնալ: Միայնակ մնալը, ինձ թվում է, կապ չունի գեղեցկության հետ, դա կախված է մարդու բնավորությունից: Ես չեմ սիրում միայնություն, սիրում եմ միշտ շրջապատված լինել իմ հարազատներով, ընկերներով:

Նարինե Պետրոսյան- Ի՞նչ դեր ունի ընթերցանությունը Լուսինե Թովմասյանի կյանքում: Ո՞րն է ամենասիրելի գիրքը:

Լուսինե Թովմասյան -Ընթերցանությունը շատ մեծ դեր ունի, քանի որ հայրս և մայրս բանասերներ են, և մեր տունն իսկական գրադարան է: Ճիշտ է, բոլոր գրքերը ռուսերեն են, և ես էլ ամբողջ գրականությունը կարդացել եմ ռուսերեն, անգամ հայ գրողների ստեղծագործությունները: Մինչև այսօր երևի թե 5 անգամ կարդացել եմ այս գիրքը և չեմ ալարի կրկին կարդալ. դա Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպն է: Եթե չեք կարդացել, իսկապես խորհուրդ եմ տալիս կարդալ:

Սոնուլ Գրիգորյան- Լուսինե ջան, ինչ ես կարծում՝ գեղեցկությունը ինչ-ինչ հարցերում խանգարո՞ւմ է շփմանը:

Լուսինե Թովմասյան -Ոչ: Հնարավոր է առաջին 5 րոպեն խանգարի, մի փոքր գոռոզ, հպարտ թվաս, բայց շփման մեջ 5 րոպե է պետք կարծիքդ փոխելու համար: Միայն բարևելով չես կարող եզրակացնել, թե ինչպիսին է դիմացինդ: Կոմպլեքսավորված չեմ: Առաջին անգամ նոր շրջապատ մտնելը դժվար է, բայց քանի որ բարդույթներ չունեմ, հեշտությամբ եմ ինտեգրվում, ես շատ շփվող եմ բնավորությամբ:

Մարիամ Ղազարյան- Անհամեստ առաջարկներ երբևիցե ստացե՞լ ես հովանավորների կողմից:

Լուսինե Թովմասյան -Հիմա այդպիսի բաներ էլ չեն կարող լինել: Մի 10 տարի առաջ, եթե այդպիսի բաներ հնարավոր էր, որ պատահեին, հիմա բացառվում է, քանի որ ճանաչվածությունը, աշխատանքն էլ դեր ունեն: Բայց քանի որ ես վաղ տարիքից եմ սկսել, ու մայրս միշտ կողքիս է եղել, միշտ ինձ պաշտպնված եմ զգացել: Այդպիսի խնդիր չեմ ունեցել:

Մարիամ Ղազարյան -Ինչը քեզ դուր չի գալիս մոդելային կարիերայում:

Լուսինե Թովմասյան -Ամեն ինչ շատ լավ է, ուղղակի պահանջներն են խիստ: Ես բացատրեմ իմ տեսակետը, թե ինչու ես չշարունակեցի: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ շատ ուժեղ է կապվածությունը անդամների միջև: Ես փոփոխական չեմ, ես սիրում եմ կայունություն: Մոդելային կյանքում դու չպետք է ոչ մի կապող օղակ ունենաս: Ես անգամ փոքր ժամանակ չեմ հիշում, որ առանց մայրիկի մի տեղ գնայի:

Իսկ հայրդ երբեք դեմ չի՞ եղել:

Լուսինե Թովմասյան -Պատկերացրեք, որ ոչ: Ծնողներիս շատ շնորհակալ եմ, որովհետև ինձ ազատ ընտրության հնարավորություն տվեցին: Իսկ երբ ընտրությունը քոնն է, դու միշտ ճիշտ ճանապարհն ես ընտրում:

Նելլի- Ամենասիրուն Լուսինե ջան, ուզում եմ միշտ ժպտաս: Ո՞ւմ հետ ես շփվում շոուբիզնեսից: Ճի՞շտ է, որ Նազենի Հովհաննիսյանի հետ ձեր հարաբերություններն այնքան էլ հարթ չեն:

Լուսինե Թովմասյան -Բոլորի հետ էլ շփվում եմ, հարգում եմ, սիրում, բայց չէի ասի, որ շատ մտերիմ եմ: Ոչ, ծիծաղելի է նույնիսկ: Ես Նազենիին շատ սիրում եմ, հարգում: Մեր հարաբերություններն էլ շատ ջերմ են:

Լիլիթ Ղուկասյան- Լուսինեի հետ սովորել եմ Սլավոնական համալսարանում: Ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ իր մասնագիտությամբ չի աշխատում: Ի՞նչ վառ հիշողություններ ունես ուսանողական կյանքից:

Լուսինե Թովմասյան -Ես էլ եմ ինքս ինձ հաճախ հարցնում, թե ինչու իմ մասնագիտությամբ չեմ աշխատում: Երևի թե կյանքի բերումով դեռ չեմ հասել այդ փուլին, բայց հնարավոր է, որ ապագայում աշխատեմ (Լուսինեն մասնագիտությամբ դիվանագետ է,- Ն. Ղ. ) : Ուսանողական կյանքը հատկապես Սլավոնական համալսարանում շատ վառ էր ու հագեցած: Քաղաքի կենտրոնից կտրված էր, դա էլ էր պատճառ, որ ավելի ազատ էինք, մեծ տարածք ունեինք: Միջոցառումները, համերգները, մրցույթները, որ կազմակերպվում էին, աննկարագրելի լավ էր ամեն ինչ:

-Իսկ դու ակտիվիստներից մե՞կն էիր համալսարանում:

Լուսինե Թովմասյան -Չէ, ճիշտն ասած, ես երբեք ակտիվիստ չեմ եղել ոչ դպրոցում, ոչ համալսարանում: Ես միշտ հեռվից կարող եմ դիտել, կամ եթե խնդրեն, մասնակցեմ: Բայց հիշում եմ նաև մեր КВН-ի խումբը, որի անդամները վերջում հիմնեցին «32 ատամ»-ը. այդ ամբողջը եղել է մեր համալսարանում:

-Իսկ լուծարքներ ունեցե՞լ ես, Լուսինե:

Լուսինե Թովմասյան - Ոչ, չեմ ունեցել: Ամոթ չէ ունենալը, ուղղակի ես որ միշտ զբաղված եմ եղել, քննություններս հանձնել եմ վաղաժամ, և պատկերացրեք, որ խնդիրներ երբեք չեմ ունեցել:

Սեդա- Գեղեցկությունը պետք է բնատուր լինի, թե այնուամենայնիվ կարելի է այն ձեռք բերել:

Լուսինե Թովմասյան –Իհարկե, լավ է, եթե այն բնատուր է, բայց երբեք դեմ չեմ եղել պլաստիկ վիրահատությունների, որոշակի շտկումների: Ինչո՞ւ ոչ: Եթե խնդիր ունես, և այն անհանգստացնում է քեզ, ու այն հնարավոր է լուծել, վերականգնել նաև ինքնավստահությունդ, ապա պետք է անել դա: Ինքս երբևէ չեմ դիմել պլաստիկ վիրահատությունների:

Էմմա- Եղբորդ նշանածին' Սեդուլիս կբարևես, ուղղակի ուրիշ տարբերակ չունեմ իր հետ կապվելու…

Լուսինե Թովմասյան- Չէ, Էմման ինչ-որ բան շփոթել է: Կարծում եմ' այս նամակն ինձ չէ ուղղված:

Ստեփան Մարգարյան- Լուսինե ջան, կարող է քո կողքը լինել հասարակ մարդ, ոչ շոուբիզնեսից, ոչ հայտնի, ոչ հարուստ: Պատկերացնո՞ւմ ես այդպիսի մարդու քո կողքին:

Լուսինե Թովմասյան -Իհարկե: Իմ բոլոր ընկերները, մտերիմները ոչ մի կապ չունեն շոուբիզնեսի հետ:

Սեյրան, Արուսիկ- Լուսինե ջան, դիետաների հետևո՞ւմ ես: Քո օրվա սննդակարգը կասե՞ս:

Լուսինե Թովմասյան -Ոչ, չեմ հետևում: Ամենակարևորը նախաճաշն է: Ես ուտում եմ միշտ, երբ քաղցած եմ, սահամանափակումներ չեմ դնում: Մսակեր եմ: Փորձում եմ առավոտյան ավելի թեթև սնվել, բայց եթե օրվա ընթացքում միս չուտեմ, չեմ կշտանա:

Մարիա, Ալլա- Չե՞ս ցանկանում մասնակցել գեղեցկույթան մրցույթների: Իսկ Հայաստանից դո՞ւրս: Շատ կցանկանամ տեսնել նրան «Միսս աշխարհ» կամ «Միսս տիեզերք» մրցույթներում:

Լուսինե Թովմասյան -Ոչ, արդեն երևի ուշ է (ծիծաղում է): Չէ, ոչ թե ուշ է, այլ ես այլևս չունեմ այդ եռանդը, ցանկությունը: Արդեն իմ եռանդն ուրիշ ասպարեզում կարող եմ գործի դնել, բայց ոչ գեղեցկության մրցույթներում:

-Հատկապես վերջին տարիներին «Միսս Հայաստան» մրցույթը շատերի մոտ քմծիծաղ է առաջացնում, այն կարծես ծաղրի առարկա է դարձել: Ի՞նչ ես կարծում' փոխվել են գեղեցկության չափանիշները, կամ ի՞նչն է խնդրի պատճառը:

Լուսինե Թովմասյան -Ոչ թե գեղեցկության չափանիշներն են փոխվել, այլ կազմակերպչական խնդիր է: Ուղղակի խեղկատակության են վերածել: Եթե չունեք այդ հնարավորությունը, եռանդը, ուժը ամեն ինչ ճիշտ ու բարձրակարգ կազմակերպելու, պարզապես մի արեք դա: Մեր սերունդը գնալով ավելի է գեղեցկանում: Ես, օրինակ, երևի թե տղաներից ավելի շատ եմ նայում աղջիկներին, մտքումս կոմպլիմենտներ անում, ուրախանում, որ մարդիկ իսկապես գեղեցիկ են: Այնպես որ չափանիշները չեն փոխվել,ամբողջ խնդիրը կազմակերպչական է: Իսկ այն, որ գեղեցիկ աղջիկների մեծամասնությունը չի էլ մասնակցում այդ մրցույթին, պատճառն այն է, որ արդեն իսկ մրցույթի անվան հետ խաղացել են, պետք է առաջին հերթին բարձրացնել նրա անունը:

Արմեն- Չգիտեմ, կհիշի Լուսինեն, թե ոչ, բայց ես ահավոր սիրահարված էի իրեն ու մի անգամ էլ խոստովանել եմ: Լուսինե ջան, այսքան ժամանակ ամենաօրիգինալ սիրո խոստովանությունը, որ լսել ես, ո՞րն է եղել:

Լուսինե Թովմասյան -Վայ, չէ… Ցավոք, չեմ հիշում: Շատ հետաքրքիր, օրիգինալ խոստովանություններ են եղել, հետաքրքիր իրավիճակներում եմ հայտնվել, բայց առանձնացնել որևէ մեկը չեմ ցանկանա:

-Ռոմանտի՞կ ես:

Լուսինե Թովմասյան –Նայած երբ, կախված է հանգամանքներից: Եթե ինչ-որ մեկին հավանում ես, դու կցանկանաս այդ ռոմանտիկությունը տեսնել, եթե չես հավանում, կարող են նույնիսկ ծիծաղելի թվալ քեզ նրա ռոմանտիկ արարքները:

Նաիրա Կարապետյան- Թվիր երեք բան, որ ամենից շատ ես գնահատում քո կյանքում:

Լուսինե Թովմասյան -Իմ ընտանիքը, քույրիկիս երեխաները: Չեմ հավատում ինքս ինձ, երբ արդեն ասում եմ երեխաները (Իրինա Թվմասյանը վերջերս կրկնակի մայրիկ է դարձել,- Ն.Ղ.): Շատ շնորհակալ եմ, որ ծնողներս կարողացել են ստեղծել մեր ընտանիքում այդ հարգանքը, կապվածությունը: Ես չեմ պատկերացնում կյանքս առանց ծնողներիս, քույրիկիս կամ առանց նրա փոքրիկների: Մի աննկարագրելի ուժ կա երկու քույրերի միջև: Ես առանց Իրինայի չեմ պատկերացնում ինձ:

Սուրեն- Լուսինեին լուսանկարներում հաճախ Վահան Խաչատրյանի հետ ենք տեսնում: Ի՞նչ հարաբերությունների մեջ են:

Լուսինե Թովմասյան -Վահանը իմ ամենամտերիմ ընկերներից մեկն է, միակ մարդը, որ կապ ունի շոուբիզնեսի հետ, որի հետ ես շատ մտերիմ եմ: Երկար տարիներ ենք ճանաչում միմյանց, և նա ինձ գրեթե եղբոր պես է:

-Ամենամեծ ձեռքբերումը Ձեր կյանքում…

Լուսինե Թովմասյան -Հիմա որ ասեմ Իրինայի երեխաները… (ծիծաղում է,- LN)

-Չէ, դրանք Իրինայի ձեռքբերումներն են:

Լուսինե Թովմասյան -Ահա, ափսոս (ծիծաղում ենք-LN): Այնքան շատ են իմ ձեռքբերումները: Թե իմ ուսումը, թե աշխատանքս. այն ամենը, ինչ արել եմ, իմ ձեռքբերումներն են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ ՓաշինյանԱդրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է ՊապիկյանըԹորոսյանը մեկնաբանում է, թե որ մարզերում է իրականացվում բնակապահովվման ծրագրերը«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. ՄիրզոյանՄեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն
Ամենադիտված