«ՀՀԿ-ի» տատին անցավ «Մերսեդես»–ներին, «թումբաններին» ու անեծքներին (Տեսանյութ)
Հասարակություն
Մարտի 22-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը չավարտված՝ Ազատության հրապարակ մտավ ՀՀԿ-ի հայտնի Հայաստան տատիկը: Նա փոխել էր իր տեքստը: Այս անգամ խոսում էր «Մերսեդեսներից». «Նախագահը Մերսեդես ոչ մեկին նվիրատվություն չի անում: Բոլորը հայրենասիրությունից են խոսում: Բայց սպասում եմ մինչեւ ամսի 31-ը՝ ՄԱԿ-ի գալը, որ բոլորի յարլիկը հանեն ջրի երես: Րաֆֆի էֆենտին կեղծ հայրենասեր է…Սերժ Ազատի Սարգսյան, արդար, ազնիվ ընտրություն»,- գոռում էր տատը: Այս մասին գրում է «Առավոտ»–ը։
Հաշվի առնելով, որ ՀՀԿ-ի տատին այս անգամ խոսում էր նաեւ ժամանակակից «թումբաններից», ոստիկանները, հազիվ զսպելով իրենց ծիծաղը, մտան տատի թեւերը, որ տարածքից հեռացնեն: «Հա դե լավ դե հերիք ա, վաաաաաաա՜յ,- ասում էին ոստիկանները՝ խնդրելով տատին ձայնը կտրել ու հետեւել իրենց: Տատը բողոքում էր, որ «Ժառանգության» գրասենյակների համար 140 քմ տարածք են տվել, իսկ իր տունը մի քանի անգամ դրանից փոքր է: Նա բղավում էր, Ժառանգականներին անվանում տորիչելյան դատարկ գլուխներ, կեղծ հայրենասերներ եւ սադրում: Վերջում «ՀՀԿ-ի» տատին նույնիսկ անիծեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հեգնեց «Բարո՜վ Հայաստան»: Նրան մի քանի ոստիկաններով գրեթե գրկած տարան Ազատության հրապարակից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը