Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Մեր ժողովուրդը երջանիկ է, որ 20-րդ դարում էլ ունեցավ իր Տրդատը` հանձին Ալեքսանդր Թամանյանի

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Մարտիրոս Սարյանի «Արվեստի մասին» /տես նաև` «Նա ապրում էր իր ստեղծած նախագծով, աշխատում էր համառ և քրտնաջան՝  աչքաթող անելով վարձատրման հարցը», «Թամանյանին հատուկ էր մի աշխույժ քայլվածք, որ ունենում են բարի նպատակի ձգտող մարդիկ»/ գրքից մեկ փոքրիկ հատված: 

Նոր Երևանը սերտորեն կապված է Ալեքսանդր Թամանյանի անվան հետ: մեր ժողովուրդը երջանիկ է, որ 20-րդ դարում էլ ունեցավ իր հանձին Թամանյանի:

Շատ ընկերներ եմ կորցրել, մահն ու պատահարները խլել են նրանց ինձնից: Թամանյանը մեկն է, որի կորուստը մեծ վիշտ է ինձ համար, մեկը, որին հիշում եմ անընդհատ` այդ համեստագույն ու հանճարեղ հայ շինարարին:

Առաջին անգամ Թամանյանին հանդիպել եմ «Мир искусства»-ի ցուցահանդեսներից մեկում, ուր նա, ինչպես և ես, ցուցադրել էր իր գործերը: Ծանոթացանք, և այդ օրվանից էլ սկսվեց մեր բարեկամությունը:

Նախասովետական տարիներին Թամանյանը Ռուսաստանի ամենահեղինակավոր, հարգված ճարտարապետներից էր և մի քանի հրաշալի շինությունների նախագծեր էր տվել: Բայց ամեն անգամ հանդիպելիս սրտի թրթիռով խոսում էր իր միակ բաղձանքի մասին` կառուցել Հայաստանում: Խոսում էր ոգևորված, կրքոտ, խրոխտ, երբեմն էլ թախծոտ, գուցե մտածելով, թե իր իղձը իրականություն դառնալ չի կարող:

Եկավ օրը: Օտար ափերից հայրենիք վերադարձան հայ ժողովրդի լավագույն զավակները: Փոքրիկ, տխուր Երևանը սկսեց ժպտալ, ապա արևի նման պայծառանալ: Մի րոպե պատկերացրեք, թե ինչի էր նմանվում այս գյուղաքաղաքը, երբ նեղլիկ փողոցներով կողք-կողքի քայլում, իրար հետ զրուցում, ծրագիր էին կազմում ու տնակներում ժրաջան մեղուների պես օրավուր աշխատում Աճառյանը, Սպենդիարյանը, Մալխասյանը, Մանադյանը, Ղափանցյանը, Աբեղյանը, Ռոմանոս Մելիքյանը, Արուս Ոսկանյանը, Փափազյանը, Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը, Չարենցը, Բակունցը, Կոջոյանը …

Եկավ նաև Թամանյանը, եկավ իր հանճարով, խանդավառված, ամենատես և սևեռուն հայացքով: Եկավ ու լծվեց իր քանդված հայրենիքի վերածնության մեծ գործին: Չեք կարող երևակայել, թե ինչ արտահայտություն էր ստանում դեմքը, երբ ասում էր` «ցարական իմպերիայի նախկին գյուղակ-գաղութը պիտի դառնա Հայաստանի մայրաքաղաքը»: Այս գիտակցությամբ էլ գծագրվեց նոր, հոյակապ քաղաքի հատակագիծը` գիտնականի և արվեստագետի իր հանճարով: Երևանի առաջին կառուցումները սկսվեցին ըստ այդ հատակագծի: Սոսկալի դժվար օրեր էին: Ամեն մի փոքրիկ ձեռնարկ մեծ ուրախություն էր պատճառում: Խաղաղասեր, շինարար հայ ժողովուրդը սկսեց կարգի բերել իր վաղեմի օջախի` արնախումների ձեռքից փրկված մասը: Նրա ճարտարապետ որդին աշխատում էր գիշեր-ցերեկ, առանց հանգստի` արհամարհելով հիվանդությունը, չտրտնջալով: Ստեղծագործում էր իր երազած քաղաքը, որ այսօր փռվել է Արագածի փեշին` դեմքը դեպի հարավ, դեպի մեծ ու փոքր Մասիսները, որոնք մեր կապույտ երկնքի, մեր օճոռքի սյուներն են:

Ստեղծագործողի հազվագյուտ բնազդով ու խելքով էր օժտված Թամանյանը: Կտրուկ կերպարանափոխությամբ ամպիր ոճից դարձավ դեպի բուն ազգային, այն էլ ինչպիսի բնականությամբ և հմտությամբ: Ապշեցուցիչ խորաթափանցությամբ ուսումնասիրեց, զգաց, ապրեց մեր բազմադարյան ճարտարապետության կանգուն հուշարձաններն ու բեկորները: Այդ հիմքի վրա էլ բարձրացրեց կոթողները` այնքան հայկական, այնքան պատմական, դարերի խորքից եկած, և այնքան ժամանակակից, այնքնա առաջադիմական: Անախրոնիզմի կամ կեղծ նորարարության ոչ մի հետք: Համաշխարհային արվեստի պատմության մեջ եզակի են նման դեպքերը: Իրոք զարմանալի մարդ էր Թամանյանը:

Իսկ շինանյութի ինչպիսի՜ զգացողություն ուներ …

Կարծում եմ վաղուց հասել է ժամանակը, որ ճարտարապետության մեր տեսաբանները դետալ առ դետալ ուսումնասիրեն նրա գործը, վերլուծեն նրա սկզբունքները, որոնք այնքան նուրբ, դժվարահաճ են իրենց խնդիրներով և այնքան հետաքրքիր: Հարկավոր է, որ գիտակ, խելոք մարդիկ ձեռնամուխ լինեն դրանց հետազոտմանն ու բարձրացմանը: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեծ արվեստագետի նկատմամբ արժանին հատուցելու տեսակետից, այլև մեր ազգային ճարտարապետության այսօրվա զարգացման համար: Պետք է հատորներ գրվեն Թամանյանի մասին:

Այժմ սրտի մռմուռով եմ հիշում, թե որոշ տգետներ` նորելուկ ճարտարապետ-տեսաբաններ, ինչպես էին հուզում այդ նվիրված, հայրենասեր մարդուն: Մի քանի կեղծ մոդեռնիստներ ի՜նչ ասես, որ չէին բարդում նրա գլխին` էլ «գիգանտոմիայով տառապող», էլ «հետամնաց», էլ «միջնադրյան կղերական հայացքներ պրոպագանդող», էլ … ո՞ր մեկը նշեմ: Բամբասանքներ, չարախոսություններ … Իհարկե նախանձն էլ կար: Բանն այնտեղ հասավ, որ օպերայի շենքի կառուցումը քանի անգամներ դադարեցվեց: Բայց այնքա՜ն ներողամիտ էր …

Չէր հուսահատվում, պայքարում էր: Լավ է, որ Հայաստանի կառավարությունը հասկանում էր նրան և ամեն կերպ օգնում: Նորից ու նորից ոգևորվում էր, աշխատում: Հիշում եմ, Սերգո Օրձոնիկիձեն եկել էր Երևան, այցելել Թամանյանի արվեստանոց, տեսել օպերայի շենքի մակետը, սեղմել ճարտարապետի ձեռքը և հաջողություններ մաղթել: Թև էր առել, ուրախությանը սահման չկար:

Այդքան զբաղված լինելով, այլ գործեր կատարելու համար էլ ժամանակ էր գտնում: Իր շուրջը հավաքելով ազնիվ ու գործիմաց մարդկանց, ինչպիսիք էին Թորոս Թորամանյանը, Սենեքերիմ Տեր-Հակոբյանը, Աշխարհաբեկ Քալանթարը և ուրիշներ, կազմեց հնությունների պահպանման կոմիտե: Հաղթահարելով բոլոր դժվարությունները, ղեկավարում էր հուշարձանների վերանորոգման աշխատանքը` միշտ ասելով, թե «գոնե եղածը պիտի պահպանել կործանումից»: Բոլորս մեծ ոգևորությամբ ու ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցությամբ օգնում էինք նրան: Պետությունը միջոցներ քիչ ուներ և չէր կարողանում բավարար քանակությամբ դրամ տրամադրել: Ծանր տարիներ էին: Երբեմն մեր մասնավոր խնայողություններն էինք օգտագործում: Օրինակ, Երերույքի տաճարը վերջնական քայքայումից փրկելու համար Թամանյանը ներդրել էր իր սեփական գումարները:

Տարվա նպաստավոր եղանակներին կոմիտեն շրջում էր հուշարձանից հուշարձան:

Թամանյանը տիտանական ջանքեր թափեց օպերայի շենքի կառուցման վրա: Ամեն ինչ արվում էր ձեռքի աշխատանքով: Շինարարությունը դեռ մեքենայացված չէր: Քաշող ուժը եզները, գոմեշները և էշերն էին, իսկ տեխնիկան` բահը, քլունգը: Մտավոր ծանր աշխատանքից պոկվելուց հետո Ալեքսանդրը անմիջապես վազում էր օբյեկտ, ղեկավարում շենքի վրա տարվող աշխատանքը, ցուցումներ տալիս, ոգևորում: Դյուրագրգիռ էր, արագաշարժ, կտրուկ, խստապահանջ, բայց և բարի, մարդուն գնահատող: Բանվորները սիրում էին նրան, անձնվիրաբար կատարում նրա բոլոր պահանջները: Իսկ ինքը հուզվում էր դրանից ու խանդավառվում:

Իր ամբողջ կյանքում արձակուրդ չվերցրեց, չնայած դրա կարիքը շատ էր զգում: Հիվանդ էր, հոգնած: Բայց վառվում էր աշխատանքի մեջ` ունենալով այն մեծագույն հատկանիշը, որը կոչվում է պարտքի գիտակցություն հայրենիքի հանդեպ:

Կյանքից շուտ հեռացավ Թամանյանը: Քայքայված առողջությունը և դստեր մահը արագացրին նրա վախճանը: Դա 1936-ին էր: Ծանր կսկիծով հողին հանձնեցին մեր անփոխարինելի ընկերոջը, մեր հանճարեղ ճարտարապետին: Չարենցը միայն իրեն հատուկ ուժով մարմնավորեց Թամանյանի վիթխարի կերպարը, բոլորովին չիմանալով, որ մի տարի հետո ինքն էլ չի լինելու …

Բայց երկուսն էլ կան: Կան իրենց գործով: Ապրում են ժողովրդի սրտի զարկերի մեջ: Իսկ ժողովուրդն անմա՛հ է:

Նյութը`  Ք. Ա- ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված