«Ազգ». Այսօր՝ «Մոլորակի ժամը». Երևանում մեկ ժամով կանջատվի լուսավորությունը
Հայկական Մամուլ
Հայաստանում ևս մեկ անգամ կանցկացվի «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիան, որի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերի միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման: Հայաստանը ակցիային մասնակցում է արդեն հինգերորդ անգամ: Մարտի 23-ին՝ այսօր, ժ. 20:30-ից 21:30-ը Երևանում մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի խորհրդանիշ շենքերի և օբյեկտների արտաքին լուսավորությունը, նաև՝ փողոցներինը:
«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերըՙ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Մասնակից քաղաքների թիվը տարեցտարի աճում է. 2012-ին ակցիային մասնակցել է 37 մայրաքաղաք: Այս տարի մասնակցելու է աշխարհի ավելի քան 150 պետություն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը